Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էշից ընկածի» վիճակում են

«Էշից ընկածի» վիճակում են
08.05.2012 | 00:00

«Արդեն նախապես ասել էինք, որ ծրագրավորված ընտրություններ են լինելու։ Այդպես էլ եղավ։ Այս ընտրություններն էլի կեղծվեցին, որովհետև սա չի կարող լինել իրական պատկերը»,- երեկ մեզ հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց ՆԺԿ-ի ղեկավար ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` հընթացս հավելելով, որ այս ընտրություններն ապագայում լուրջ խնդիրներ են ստեղծելու։ «Սերժ Սարգսյանն իր ռեսուրսներն ամբողջական կիրառեց, և երկրի կյանքում դա ոչ մի բան չփոխեց։ Իշխանությունն ավելի ամրացրեց իր տեսակետից։ Բայց, կարծում եմ, մի բանում խիստ սխալվել է, եթե համարում է, որ որոշ քաղաքական ուժեր կամ ինչ-որ մարդիկ են միայն ընդդիմություն։ Վաղուց պիտի հասկանար, որ Հայաստանի իրավիճակն է ընդդիմություն։ Իրավիճակի փոփոխության համար այս ընտրություններով ոչ մի քայլ չարեց, այլ խորացրեց»,- նկատեց Արամ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների բովանդակային մասին, ընդդիմադիր գործիչը կարծիք հայտնեց, որ ընդհանրապես գաղափարական պայքար չգնաց, ինչի հետևանքով քաղաքական ուժերն այսօր ապատիայի, «էշից ընկածի» վիճակում են։ Ոչ մի դրական ակնկալիք այս ընտրություններից Կարապետյանը չունի, քանի որ միայն թվերը (ձայների 80 %-ը կոալիցիայինն է) շատ խոսուն են. «Ի՞նչ է, Հայաստանի բնակչության 80 %-ն այդ կուրսն ընդունո՞ւմ է։ Այդ դեպքում ինչո՞ւ է թողնում-գնում»։

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, ՆԺԿ-ի ղեկավարը շեշտեց. «ՀԱԿ-ը ճիշտ կաներ չհամաձայներ այս արդյունքների հետ ու այսպիսի տոկոսներով չգնար խորհրդարան»։ Կարապետյանը մի կատակ-հորդոր էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղեց. «Իմ ընկերոջը մի բան կխնդրեի. հաջորդ ընտրություններին սարեր, քարեր, քամիներ չշարժի, հա՛ երկրաշարժ է լինում»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ