Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»

«Պլատոնը   բարեկամս է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»
24.04.2012 | 00:00

«Ամենուր ավեր ու հրդեհ` այստեղով թուրքերն են անցել» (Հյուգո): Բայց այսօր մեզ` հայերիս, փորձում են համոզել, որ թուրքերը, մասնավորապես, ազերի-թուրքերը, բարբարոս չեն: «Մեզանում տարածված կարծիք կա, որ ժամանակ առ ժամանակ հայերի նկատմամբ ջարդեր իրականացնող ադրբեջանցիները բարբարոս են եղել, հետամնաց և այլն: Սակայն իրականում այդպես չէ: Պետք է միշտ հիշել, որ հայկական ջարդերի ավանգարդում եղել են մտավորականներ, պատմաբաններ, խմբագիրներ, ինժեներներ»,- ասում է պատմաբան Արիս Ղազինյանը` «Պոլիգոն Ազերբայդժանա» գրքի շնորհանդեսի կապակցությամբ տված ասուլիսում («Հայաստանի Հանրապետություն», 11.02.2012 թ):

Եթե մեծն Հյուգոն դրախտից դիտում է չար, անարդար, բարոյախեղված, արյան խրախճանքներով հարբած այս աշխարհը, անսահման վիրավորանքից ու ամոթից կարտասվի և արարչին կխնդրի նորից Երկիր մոլորակ ուղարկել իր միածին որդուն` մարդկությանը փրկելու կործանումից: Այո, Աստծո շուրջ խմբված հանճարները զարմացած են հազարամյակների ճանապարհ անցած մարդկային հասարակության անկատարությունից և ամաչում են կատարված աներևակայելի չարագործությունների համար. ամաչում են, որովհետև դրախտից ականատես են եղել 1894-96, 1909, 1915-22 թթ. թուրք-ազերիական դժոխային ոճրագործություններին: Այդ ամենին ականատես էր նաև մեծն Արարիչը։ Բայց չէ՞ որ նրա միածին որդին 1700 տարի առաջ իջել էր երկիր` մարդկությանը փրկելու մեղքերից, և պատգամել բարոյական պատվիրաններ` որպես հոգեկան և ֆիզիկական կատարելության հասնելու ուղեցույց:

Անցավ հազար տարի. մարդկությունն ականջալուր չեղավ աստվածային պատվիրաններին, և հանճարեղ Նարեկացին կշռեց մարդկության անչափելի մեղքերը.

Արդ, քեզ արժանի նախատինքների ի՞նչ

խոսքեր գրեմ

Մաղթանքներիս այս կտակամատյան

ողբերգության մեջ,

Ո՜վ անձն իմ թշվառ, իսպառ անպատկառ,

Պատասխան տալու համար անբարբառ,

Անպիտան` Աստծո և սրբերի հետ

հաղորդակցվելու:

Զի եթե մի լիճ, ծովե՜րը նույնիսկ թանաքի

փոխեմ,

Թե բազմասպարեզ դաշտերն իրենց ողջ

Անսահմանությամբ դարձնեմ մագաղաթ

Եվ եղեգների շամբ ու պուրակներն,

անտառներն ամբողջ

Կտրելով միայն գրիչներ շինեմ,

Դարձյալ չեմ կարող բարդված իմ անթիվ

անօրինության

Մի չնչին մասն իսկ գրի առնել:

Եթե անգամ ողջ մայրի անտառներն այն

Լիբանանի

Զոդելով դարձնեմ կշեռքի լծակ

Եվ մի նժարին իբրև կշռաքար

Արարատ լեռը դնելու լինեմ,

Դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ

Իջնելով հասնել, համազուգակցել ու

հավասարվել

Մյուս նժարի հանցանքներիս հետ:

Գլորվեց ևս հազար տարի. մարդկությունը դարձավ ավելի ու ավելի մեղսագործ, և դրախտից ներկա աշխարհը զննող հանճարը ցավով գրչագրեց.

Եվ մի նժարին իբրև կշռաքար

Ձեր մոլորակը դնելու լինեմ`

Դարձյալ չի կարող նա իր ծանրությամբ

Իջնելով հասնել, համազուգակցել և

հավասարվել

Մյուս նժարի հանցանքներիդ հետ:

Սակայն այդ ամենը կարծես դեռ չէր հագեցրել թուրքի արյան ծարավը. 1955 թ. սեպտեմբերի 6-ի ստամբուլյան վայրագությունն արյան խրախճանքի նոր փուլ էր: Մի գիշերում թուրք անասնաբարո խուժանը բռնաբարեց հազարավոր հույն և հայ աղջիկների, կանանց, ավերի ու ավարի ենթարկեց նրանց տները, խանութները, խոշտանգեց ու սպանեց տղամարդկանց, և անբարո աշխարհը լռեց: 1974 թ. մեծ տերությունների չարամիտ խրախուսմամբ ու հովանավորությամբ թուրք բարբարոսները ներխուժեցին Կիպրոս` նույն վայրենի սցենարով:

Եվ ահա, այսպես կոչված, լուսավոր դարում, ազերի-թուրք բանվորները, գյուղացիները, ուսուցիչներն ու ծառայողները (այո՛, պարոն Ղազինյան, մտավորականների, պատմաբանների, լրագրողների, ինժեներների, պետական ու քաղաքական գործիչների առաջնորդությամբ) Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում և հայաբնակ տասնյակ գյուղերում կացիններով, երկաթյա ձողերով անպաշտպան հայ տղամարդկանց, կանանց, երեխաների, ծերունիների գանգերն էին փշրում, մարմինները խողխողում, խորովում երիտասարդ աղջկա մարմինը և լափում բորենու ախորժակով: ՈՒրեմն ո՞վ է բարբարոսը... Գուցե օսմանցի թո՞ւրքն էլ բարբարոս չէ, պարոն Ղազինյան, չէ՞ որ, ըստ Ձեզ, այնտեղ էլ ջարդարարական ավանգարդում թալեաթներն ու քեմալներն էին:

Ո՛չ, ողջ թուրք ժողովուրդը, քուրդ բազմահազար խուժանի մոլագար մասնակցությամբ 30 տարի արյան խրախճանք էր անում, նույնիսկ կանայք խոհանոցային դանակներով հարձակվում էին գողգոթայի ճանապարհով անցնող հյուծված, տառապած, անպաշտպան մեր սրբամաքուր դուստրերի, մայրերի, մամիկների ու ծերունիների վրա, հոշոտում ու թալանում:

Կարդում ես շվեդուհի Ալմա Յոհանսոնի, էստոնացի Աննա Բյուլի, ամենատարբեր ազգությունների պատկանող հազարավոր ազնվագույն անհատների սարսռազդու վկայությունները, արյունդ սառչում է վիրավորանքից, ամոթից ու սարսափից. մի՞թե մի ամբողջ ժողովուրդ կարող էր այդքան գազանաբարո լինել: Ինչպես մեծն Թումանյանն է ասել` այս աստվածային հողը ինչպե՞ս է այդպիսի մարդագազաններ ծնել:

Իսկ «Թարաֆ» ազատական լրագրի խմբագիր Ահմեդ Ալթանը փաստել է. «Հավատացեք, թուրքերն էլ խիղճ ու սիրտ ունեն... Եթե մենք խոստովանենք մեր մեծ մեղքը, մենք ավելի լավը կդառնանք»: Պարոն Ալթան, ոչ թե մեծ, այլ հրեշավոր մեղք, որը մարդկային որևէ լեզվով հնարավոր չէ բնորոշել:

Հայ մարդը «Հորովել» երգելով վար ու ցանքս էր անում, կերակրում ողջ Թուրքիան, զարգացնում ձեր գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը, գիրն ու գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, իսկ դուք... Ինչպես ձեր արյունարբու սուլթանն էր ասում` թուրքն ու քուրդը պորտաբույծ կյանք էին վարում:

Իսկ գիտե՞ք ինչ է «Հորովելը»` հողի երգ է, հացի երգ. թուրքի, քրդի հոգուն խորթ է այդ սրբազան երգը: Երբ հայ ազնիվ շինականը «Հորովել» երգելով հաց էր ստեղծում ձեզ համար, դուք այնքան ապերախտ էիք, որ հենց այդ պահին մորթում էիք նրան:

Պարոն Ալթան, կարդացեք հազարավոր օտարազգի ականատեսների վկայությունները և, երևի ամոթից, կհրաժարվեք ձեր ազգությունից: «Թուրքն էլ սիրտ ու խիղճ ունի». անցել է հազար տարի, հարյուր տարի, ե՞րբ կարթնանա ձեր ժողովրդի սիրտն ու խիղճը, գուցե ևս հազար տարի սպասե՞նք...

Եթե ձեր ժողովուրդը սիրտ ու խիղճ ունի, հապա ինչո՞ւ չբռնեցիք քնած մարդու գլխավերևում կախված ազերիի արյունոտ կացինը, ինչո՞ւ չխլեցիք ազերի գազանամբոխի արյունոտ երկաթե ձողերը, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ մարդակերպ բորենին կացնով մասերի վերածի Մարաղայում հիվանդ պառկած ծերունուն, ինչո՞ւ չբռնեցիք սումգայիթյան մարդագայլ ազերի պատանու ձեռքը, որը քաղաքաբնակ վայրենիների աչքերի առաջ բահով հոշոտում էր փողոցում մերկանդամ ընկած հայ տատիկի սրբամաքուր մարմինը: Ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ձեր պետական կառույցների խրախուսմամբ ու հովանավորությամբ ինչ-որ մի մտագար գնդակ արձակի Թուրքիայի ամենաազնիվ քաղաքացու, հասարակության ամենամաքուր խղճի` Հրանտ Դինքի վրա, ինչո՞ւ մամուլում չեք մերկացնում ալիևյան հակահայ, մարդատյաց զառանցանքները և նույնիսկ թույլ եք տալիս, որ Ստամբուլի հրապարակներում, հենց ձեր ներքին գործերի նախարարի մասնակցությամբ, հակահայ գազանացույց կազմակերպվի:

Պարոն Ալթան, ես չեմ հավատում, որ թուրք ժողովուրդը սիրտ ու խիղճ ունի, քանի դեռ Վիլլի Բրանդի նման ազգովին ծնկի չեք իջել Եղեռնի հուշարձանի սրբազան կրակի առջև և ներում հայցել հայ ժողովրդից, հանուր մարդկությունից, Աստծուց. մինչև չհասկանաք և չընդունեք, որ ապրում եք նախամարդկային եղանակներով բնաջնջված մի ժողովրդի, հանճարեղ քաղաքակրթության հայրենիքում և պատրաստ լինեք այն ամբողջությամբ վերադարձնելու աստվածաստեղծ տիրոջը` առանց նախապայմանների, մինչև ձեր և ազերիական դասագրքերից, մամուլից, գրականությունից դուրս չթափեք ամեն տեսակի հակահայ աղտեղություն, մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, ակադեմիայում, մեջլիսում չդադարեցնեք մոլագար հայատյացությունը, մինչև չհասկանաք, թե հայ հանճարն ինչ է տվել համաշխարհային քաղաքակրթությանը, իսկ դուք ինչպես եք այն գերեզմանել. մինչև չդատեք անցյալ ու ներկա դահիճներին, չպայթեցնեք թալեաթների, քեմալների դամբարանները, մեր սրբազան լեռներից չջնջեք ռասիստական, լկտիորեն ինքնահավան զառանցանքը` «երնեկ նրան, ով թուրք է»: Սակայն, ի հեճուկս այդ պիղծ զառանցանքի, վերջերս Վատիկանի արխիվները գաղտնազերծելիս, իտալացի հոգևորականը Հայոց ցեղասպանությանը վերաբերող վավերագրերում կարդալով թուրքական զարհուրելի ոճիրների ականատեսների վկայությունները, ամոթից, վիրավորանքից ու սարսափից ակամա բացականչել է. «Ես ամաչում եմ, որ մարդ եմ»: Իսկ 1909 թ. Ադանայի ջարդերի ականատեսն ուղղակի զայրագին գոչել է` «Աստված, չամաչեցի՞ր, որ թուրք ստեղծեցիր»: Նույնիսկ հանճարեղ Շեքսպիրը դեռ չորս հարյուր տարի առաջ անպատվություն է համարել թուրք լինելը. «Թուրք լինեմ, թե սուտ եմ ասում»:

Ցավոք, մենք արժանի հակահարված չենք տալիս թուրք-ազերիական մոլագար քարոզարշավին: Ինչպես միշտ, առաջնորդվում ենք զուտ պաշտպանական, հաճախ էլ պարտվողական սկզբունքներով: Եվ զարմանք է հարուցում այն փաստը, որ հանրահայտ լրագրողները հայտարարում են` մեր լրագրերի էջերում այնպիսի հոդվածներ տպենք, որ ազերիները գոհ մնան. ոչինչ, որ նրանք ամեն օր ազգովին վարկաբեկում, զրպարտում են մեր ժողովրդին, նոր ցեղասպանության կոչ անում: Ոմանք էլ` «սխալ է այն կարծիքը, թե թուրքը թուրք է»:

Վերջապես բավական է կեղծ ժողովրդասիրություն-մարդասիրություն խաղանք. անարդար, շահամոլ մարդկությունը դա բոլորովին էլ չի գնահատում: Քանի դեռ մարդկությունը ճշմարիտ գնահատական չի տվել համաշխարհային քաղաքակրթությունում ժողովուրդների խաղացած իրական դերին, պատմաաշխարհագրական գիտական իրողություններին, աշխարհում խաղաղություն չի լինի: Հանճարեղ Սերվանտեսը դեռ 400 տարի առաջ հեռատեսորեն ընկալելով, թե պատմությունը կեղծելը ողջ մարդկության համար ինչպիսի ողբերգական հետևանքներ կունենա, շատ դիպուկ ձևակերպել է` «պատմության կեղծարարներին պետք է կախել»:

Հարգելի լրագրող Վահրամ Աթանեսյանը «Ադրբեջանական լեգեոները ֆաշիստական Գերմանիայի զորամիավորումում» հոդվածում արժանի հակահարված է տվել ադրբեջանական կեղծարարներին` այո՛, Հիտլերը վստահում էր ազերիներին, ոչ թե հայերին: Թերևս շատ տեղին կլիներ եթե մի պարբերություն էլ ավելացված լիներ հոդվածին: Իհարկե, կարելի է նաև մեծ հոդված գրել, սակայն ես կաշխատեմ հակիրճ լինել:

Ազերի-թուրքերը մեր հերոսական ժողովրդին փորձում են ներկայացնել որպես դավաճաններ, ֆաշիստների գործակալներ:

Խոսենք փաստերով. ազերիներն ազգաբնակչության թվաքանակով երկու անգամ ավելի էին ԽՍՀՄ-ում ապրող հայերից. հայերն ունեն Խորհրդային Միության 110 հերոս, ազերիները` 45: Հայերը` 2 կրկնակի հերոս, ազերիները` 0: Հայերը` ռազմաճակատի հրամանատար (միակ ոչ ռուսը) ԽՍՀՄ մարշալ Հ. Բաղրամյան, զրահատանկային զորքերի մարշալ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Խանփերյանց, ինժեներական զորքերի մարշալ Աղանյան, ծովակալ Իսակով, ազերիները` 0: Հայերը` 60 գեներալ, ազերիները` իրենց մատների վրա թող հաշվեն:

Աշխարհահռչակ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ, որոնք փրկեցին դաշնակից առաջնորդների կյանքը, ուրեմն և վճռեցին աշխարհամարտի ելքը: Լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյան. ԱՄՆ-ից ու Գերմանիայից 31 հազար էջ գիտական, ռազմական, տնտեսական գաղտնիքներ է հաղորդել, որոնց հիման վրա էլ հետագայում ԽՍՀՄ-ում ստեղծվեց ատոմային ռումբը, նաև հիմնադրվեցին տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ: Այնքան վիթխարի էր հետախույզի ծառայութունը, որ նրա հայրենիք վերադառնալու հարցը դարձավ Ստալինի և Ռուզվելտի քննարկման խնդիրը, նույնիսկ զգալի գումար փոխհատուցվեց դրա դիմաց: Ազերի հետախույզներ... թող որոնեն:

Հապա գիտնականնե՞րը, տնտեսական, քաղաքական խոշորագույն գործիչնե՞րը: ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծման գլխավոր դերակատարներ` Հովհաննես Մետաքսյան (Շչյոլկին), որն էլ ԽՍՀՄ-ում փորձարկված առաջին ատոմային ռումբի կնքահայրն էր, ինչպես կնքել է հենց ինքը` մեծն Կուրչատովը, Սամվել Քոչարյանց, Աբրահամ և Արտեմ Ալիխանյաններ: Եղբայրներ Լևոն, Ռուբեն, Հովսեփ Օրբելիներ, որոնցից յուրաքանչյուրը գիտական հեղափոխությունների հեղինակ է: Սիսակյան` տիեզերական կենսաբանության հիմնադիր: Անաստաս և Արտեմ Միկոյաններ. Անաստաս Միկոյանն անուրանալի դեր է խաղացել ռազմաճակատների մատակարարման գործում, իսկ 1961 թ. դիվանագիտական տաղանդի շնորհիվ աշխարհը փրկեց 3-րդ համաշխարհային պատերազմից: Արտեմ Միկոյանի «ՄԻԳ»-երը պարզապես ապահովեցին մեր հաղթանակը և ռազմական ու գիտական փառքը: Իսկ ազերիներն ասելու ոչինչ չունեն, բացի Հայրենական պատերազմի դասալիք, պանթուրքիստ Հեյդար Ալիևի արձանները այստեղ ու այնտեղ տնկելուց:

Մշակույթի բնագավառ. Խաչատրյան, Սարյան, Վախթանգով, Աճառյան, Գասպարյան, Փափազյան, Չարենց, Իսահակյան, Թումանյան, Փարաջանով: ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները երգում էին Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Թուխմանովի երգերը, խորհրդային մի շարք նշանավոր կինոնկարներում հնչում էին հենց նրանց տաղանդավոր գործերը:

Աշխարհահռչակ հանճարներ. Այվազովսկի, Սարոյան, Ազնավուր, Արշիլ Գորկի, Վեռնոյ, Թրուայա, Գառզու, Մամուլյան, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Մաշտոց, Խորենացի, Շիրակացի, Նարեկացի:

Դե, թուրք-ազերի, գոնե մեկ անհատ դրեք այս հանճարների կողքին, ախր չունեք, որտեղի՞ց դնեք, գուցե պարսիկներից մուրացկանություն անեք` Նիզամի և այլն: Դուք, իհարկե, հանրահայտ մարդասպաններ ունեք, որոնց հերոսացրել եք ձեր խղճուկ հոգեբանությամբ, ինչպես ազգովին հերոսացրիք քնած մարդուն հերոսաբար կացնահարող հոգեգարին: ՈՒրեմն, ազերի Իլհամ խան, խորհիր քո ազգի հոգեկան ու մտավոր, նաև մարտական հնարավորությունների մասին և հիշիր, որ մի Քարինտակ գյուղ 41 հայորդիներով պարտության մատնեց գազանաբարո հազար ասկյարի: Գիտես, չէ՞, Իլհամ խան, քո հայրը մի քանի անգամ ավելի ասկյար, զենք ու զրահատեխնիկա ուներ, բայց մենք հաղթեցինք` ձեր վախկոտ ասկյարներից խլելով 70 տանկ: Եթե փորձեք նորից ոտք դնել մեր սրբազան հողը, այս անգամ կխլենք ոչ միայն տանկերը, այլև ինքնաթիռները:

Այս ամենը, իհարկե, աշխարհը լավ գիտե: Բայց մեծ տերությունների պետական ու քաղաքական գործիչները թքած ունեն ճշմարտության, արդարության վրա: Դարեր շարունակ նրանց հետաքրքրել են առօրյա տնտեսական, քաղաքական շահերը և ոչ թե հեռագնա պատմական, հենց իրենց համար շատ շահավետ իրողությունները: Եվ այդպիսի անհեռատես ու անիրատես մտածողությամբ թուրքին ու կովկասյան թաթարին վաճառվեց մի ողջ հայաշխարհ` վերջնական պարտությունից փրկելով իրենց և մեր ոխերիմ թշնամիներին, որոնք գաղտնի և բացահայտ պանթուրքիստական արշավ են ծավալում հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև` Ռուսաստանում, Բալկաններում, մեծ խաղացողների հովանավորությամբ` արհամարհելով պատմական արդարությունն ու ճշմարտությունը: Դեռ հարյուր տարի առաջ ռուս մեծ փիլիսոփա Նիկոլայ Ֆյոդորովը, խոսելով պանթուրքիզմի վտանգի մասին, մարգարեաբար նկատել է. «Եթե Ռուսաստանը կործանվի, ապա Եվրոպան կտեսնի, որ իրեն հյուր են եկել իսկական թուրանիստներ, Արևմուտքը կհասկանա, որ աթիլաները դեռ ողջ են», և այսօր էլ շատ արդիական է հնչում Արիստոտելի խոսքը. «Զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա»:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ