Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՍՊԱՍԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ՍՊԱՍԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԻՆ
30.03.2012 | 00:00

ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ շաբաթ հետո կկայանան Եվրոպայի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը: Չնայած տանը կրած պարտությանը` Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ը նորահարսի երջանկությամբ կմեկնի Մադրիդ, ու դա թիմի համար կլինի ամուսնական երջանիկ շրջագայությունից մինչև ձեր մտքով անցած առաջին իսկ բանը, բայց ոչ երբեք ֆուտբոլային դիմակայություն: Ասենք, որ իրականության այս նույն ընկալումն ունեն և իրենք` կիպրոսցի ֆուտբոլիստները, ովքեր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն իսկ առավելագույնն են արել կիպրական ֆուտբոլի պատմության մեջ` հայտնվելով ուժեղագույն ութնյակում և շատ լավ գիտեն, որ ամեն բան ինչ-որ տեղ ու ինչ-որ ժամանակ իր տրամաբանական ավարտն ունի: Նույնը (շրջագայության իմաստով), սակայն միանգամայն այլ տրամադրությամբ ու զգացողությամբ, կանի նաև ֆրանսիական «Մարսելը», որը նույնպես իր պատմության մեջ արեց առավելագույնը: Ինչ վերաբերում է պորտուգալական «Բենֆիկային» ու իտալական «Միլանին», այստեղ խնդիրը դիտարկելի է փոքր-ինչ այլ հարթության մեջ:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ-ՈՔԻԻ ՄԵՋ ՉԷ
«Բարսելոնին» հյուրընկալած «Միլանը» պիտի ամեն ինչ աներ մրցակցին արժանավայել դիմադրություն ցույց տալու համար ու, եթե անգամ պարտվեր, բոլոր դեպքերում այդ պարտությունը երկրպագուները սրերով չէին ընդունելու, որովհետև, ներկա պահի դրությամբ, կատալոնյան ակումբը ոչ միայն իտալականից, այլև բոլորից է առնվազն մեկ գլուխ բարձր: Այսպես ասելով` նկատի ունեմ ոչ միայն այս կախարդական թիմի խաղային մակարդակը, որը հարկավ շա՜տ բան է նշանակում, բայց ո՛չ ամեն ինչ, ու ահա թե ինչու:
Խաղն ինքը, որպես ընդհանրական հասկացություն, եղել է, կա և մնում է պայմանականություն: Այս տրամաբանությամբ` բավական է զարգացումների հաջող դասավորվածություն, և կարելի է գետնել և ուժեղագույնին: Սակայն պահը մի բան է, ընթացքը` այլ բան: Հենց այստեղ է թաքնված ողջ ճշմարտությունը, որն ուզում կամ չենք ուզում տեսնել, ուզում կամ չենք ուզում ընկալել: Առիթ ունեցել եմ ասելու և չեմ վախենում կրկնելուց` «Բարսելոնի» կատարմամբ ֆուտբոլը վերին գաղափար է, իր մեջ գեղագիտություն, մշակույթ, այլ արժեհամակարգեր ներառած հասկացությունների ամբողջություն: Ասել է թե` փիլիսոփայությունների փիլիսոփայություն: Արդ` կգնա՞ն մնացած ֆուտբոլային ակումբներն ու տերություններն այս ճանապարհով, կհասնե՞ն ճշմարտության այս ընկալմանը, այնժամ խոսելու բան կունենանք, չե՞ն գնա` կշարունակեն խաղացողի այսօրվա կարգավիճակում էլ մնալ: Այնպես որ, խաղամակարդակով կարելի է ձգտել, հասնել, անգամ գերազանցել «Բարսելոնին», բայց դա, բարեկամներս, քիչ է, շա՜տ քիչ:
Դառնանք բուն խաղին:
Ի՞նչ արեց «Միլանը» սեփական հարկի տակ: Այո, ձգտեց և հասավ ոչ-ոքիի` խաղը կառուցելով «ամբողջ թիմով պաշտպանվում ենք» տարբերակով, առջևում թողնելով սրտի խորքում իր նախկին թիմից խոր վիրավորվածություն ունեցող մի Իբրահիմովիչի ու մի կես Ռոբինյոյի, ով պատեհության դեպքում պիտի օգներ շվեդացի գործընկերոջը, սակայն հայացքն ավելի շատ ուղղած լինելով մնացած խաղընկերներին:
Ի՞նչ արեց «Բարսելոնը»: Այո, փորձեց քրքրել մրցակցի պաշտպանությունը, սակայն առանձնապես չջանալով բզկտել այն` մտքում պահելով պատասխան խաղի հնարավորությունը:
Գոհացրե՞ց դա «Բարսելոնի» գլխավոր «ճարտարապետին»: Դա կարող է ասել միայն ինքը` Գվարդիոլան, բայց այն, որ խաղի մրցավարն էլ հանգուցային մի քանի պահերի «Միլանի» «մարզաշապիկով» էր, երևի մարզասերն ինքն էլ տեսավ: Այստեղ միջանկյալ ուզում եմ հիշենք Մոուրինյոյի ասածը, ով Միլանում կայանալիք խաղից առաջ մոտավորապես կարծիք էր հայտնել, թե արդյո՞ք մրցավարությունը չի թողնի հարցականներ: Թեպետ իր հավերժական մրցակցի կտրվածքով էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի հարցը, ու այն իր խորքում «Ռեալի» մասնակցությամբ խաղերի մրցավարությունից դժգոհության դրսևորում էր, այդուհանդերձ, տեղին արված բարձրաձայնում էր: Ինչպես տեսանք, մարգարեական անհանգստություն էր, իր հիմքում ողջ ֆուտբոլի վաղվա օրվան ուղղված անհանգստություն:
Ինչևէ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Խմբային փուլում միմյանց հետ հանդիպած ու սեփական հարկի տակ պարտություն կրած իտալական ակումբի համար սա միանշանակ հաղթանակի պես բան էր, իսկ «Բարսելոնի» պարագայում վախենում ենք գնահատական տալուց, որովհետև հստակ չգիտենք, թե Գվարդիոլայի մտքինն ինչ էր:
Արդ, ի՞նչ է լինելու «Կամպ Նոուում»: «Միլանը», ինչ խոսք, չի համարձակվի բաց մրցավեճի մեջ մտնել, որովհետև «Բարսելոնի» հետ խաղում դա հավասարազոր կլինի ինքնասպանության (այդ բանն իրեն չի կարող թույլ տալ անգամ Մադրիդի «Ռեալը»): ՈՒրեմն ի՞նչ, կեցցե հակագրոհների տակտիկան ու, առավելագույնի դեպքում, երջանիկ պատահականությո՞ւնը: Կամ` խաղը «ֆուտբոլային ռուլետկային» հասցնե՞լը: Եկեք բոլոր դեպքերում մեզ չտանջենք ու սպասենք շաբաթվա անցնելուն: Հավատացեք` այն շատ արագ կանցնի, և բոլոր հարցականները կմնան պատմության գրկում, մանավանդ որ Միշել Պլատինին եզրափակիչի լավագույն տարբերակը համարել էր «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայությունը, որը, սակայն, դեռևս ոչինչ չի նշանակում, որովհետև հաշվից դուրս չէ Մյունխենի «Բավարիան»:

ՏՂԱ ԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ԱՍԻ, ԹԵ
«Մարսելի» հետ հանդիպումում գերմանական ակումբը բավարարվեց երկու գոլ խփելով ու սեփական դարպասն անառիկ պահելով: Մրցակցի հարկի տակ երկու գնդակի տարբերությամբ խաղը շահելը կբավարարի՞ «Բավարիային», որ երկու հանդիպումների արդյունքով դուրս գա կիսաեզրափակիչ: Կարծում եմ` հարցն օրակարգից դուրս է, սակայն սա չի նշանակում, թե ֆրանսիական ակումբը Մյունխենում երկրորդ խաղն էլ հեշտ ու հանգիստ կզիջի: Մեկ քառորդի խաղերին մասնակցությունը «Մարսելի» համար ինքնին քիչ բան չէ, մնում է հնարավորինս արժանապատվորեն դաշտը լքել և, ինչու չէ, ուժեղ մրցակցի հետ հանդիպման հնարավորությունն օգտագործելով, տակտիկական ինչ-ինչ տարբերակներ փորձարկել հեռանկարի կտրվածքով:
Պատասխան խաղում «Բավարիան» մեկ կարևոր խնդիր ունի լուծելու` աշխատել կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ ավելորդ դեղին քարտերից ու վնասվածքներից զերծ մնալ, ինչպես նաև փորձել հնարավորինս պակաս կարդացված լինել Մոուրինյոյի սրատես աչքի համար: Որ կիսաեզրափակիչում հենց այս երկու թիմերն են հանդիպելու, հայտնի է անգամ… ո՞ւմ անունը տանք, որ չնեղանա: Լավ, ասենք այսպես, հայտնի է բոլորին: Իսկ թե կիսաեզրափակիչում այս երկու թիմերից որի՞ն է բաժին հասնելու Չեմպիոնների լիգայի գլխավոր խաղի երջանիկ տոմսը, այ այստեղ չափազանց դժվար է կարծիք հայտնելը:
Ինչ վերաբերում է «Չելսի»-«Բենֆիկա» պատասխան խաղին, այստեղ էլ երկու հանդիպման արդյունքով գուշակություններ անելը չափազանց դժվար է, միանշանակ է, որ սեփական հարկի տակ «ազնվականներին» մեկ գնդակի տարբերությամբ պարտվելը պորտուգալական ակումբի համար առանձնակի ողբերգություն չէ: Թող որ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալու առումով «Բենֆիկան» զիջում է մրցակցին, զիջում է նաև քանակական առումով, սակայն թիմը հարձակվել գիտի, պատվախնդիր է և հենց այնպես զենքերը վայր չի դնի: Այնպես որ, ֆուտբոլասերն առաջիկա պատասխան խաղերից ամենասուր մրցակցությունը թերևս հենց այս հանդիպումից կարող է ակնկալել: Նկատի ունեմ բաց ֆուտբոլը։ Ինչ վերաբերում է Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-Մադրիդի «Ռեալ» հանդիպմանը, վերն ավելի քան բացախոս ենք եղել, ուստի կրկնելու հարկ չկա:
Մնանք հաճելի սպասումներով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ