Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 
  • «Պատասխանը կլինի ակնթարթային և նույնաչափ»

    «Պատասխանը կլինի ակնթարթային և նույնաչափ»

    31.10.2017| 10:04
    Ես հաճա՛խ չեմ ուշադրություն դարձնում Պուտինին և նրա հայտարարություններին, թեպետ աշխարհի առաջատար գերտերություններից մեկի առաջնորդի որոշումներն ու տեսակետները չեն կարող կարևոր չլինել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:
  • Եվրասիացիները Երևանում

    Եվրասիացիները Երևանում

    31.10.2017| 09:52
    Աշնանային Երևանում կյանքը գտնում է իր ընթացքը` աշխարհում դրամատիկ զարգացումներին զուգահեռ: Ոչ հեռու Իրաքում քրդերը անկախության հանրաքվե արեցին ու նահանջում են իրենց ձեռքբերումներից` քաղաքացիական պատերազմը դադարեցնելու դիմաց, հեռու Իսպանիայում կատալոնացիները անկախություն հռչակեցին, Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց։
  • Օլիգարխիական բավիղներում

    Օլիգարխիական բավիղներում

    31.10.2017| 09:39
    Ինչ ընդհանուր բան կա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական-տնտեսական համակարգում: Իհարկե, կոռուպցիոն-օլիգարխիական բաղկացուցիչը: Մասշտաբներն են տարբեր: Ռուսաստանցի շատ օլիգարխների համար նույնիսկ Հայաստանի պետբյուջեն գումարային լուրջ արտահայտություն չունի:
  • Ձայնի տատանումներ լռության մեջ

    Ձայնի տատանումներ լռության մեջ

    31.10.2017| 01:28
    Աշխարհում ամեն ինչ հնարավոր է կեղծել. բայց ոչ մարդու ձայնը: Կասեք` մատնահետքերն էլ չեն կեղծվում: Գուցե: Ձայնը հոգու մատնահետքն է, որ չի կրկնվում ու պատճենում է մարդու էությունն ու հոգեվիճակը:
  • Ժամանակն է, որ Անկարան դադարի Բաքվի պատանդը լինել

    Ժամանակն է, որ Անկարան դադարի Բաքվի պատանդը լինել

    30.10.2017| 09:53
    Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան ՈՒնալ Չևիկյոզը Hurriyet-ում թուրք-հայկական հարաբերությունների խնդիրներին նվիրված հոդված է հրապարակել։ Նա հիշեցրել է, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը և սահմանների բացումը նախատեսող երկու փաստաթղթեր:
  • Կատալոնիան պատրաստ չէ կռվի

    Կատալոնիան պատրաստ չէ կռվի

    29.10.2017| 10:52
    Իսպանիայից անկախանալու Կատալոնիայի հայտարարությունը, որի օգտին քվեարկեց Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին, ըստ էության սիմվոլիկ ժեստ է իրական անկախության համեմատությամբ։
  • Կատալոնիայի ճգնաժամի մեղքը երկու համառ ղեկավարներինն է

    Կատալոնիայի ճգնաժամի մեղքը երկու համառ ղեկավարներինն է

    28.10.2017| 09:57
    Իսպանիան ամենածանր քաղաքական ճգնաժամն է ապրում 40 տարի առաջ ժողովրդավարությանը վերադառնալուց հետո` երկու առանցքային գործիչների համառության պատճառով` գրում է The Washington Post-ը խմբագրականում։
  • Քսենյա Սոբչակը մասնատում է ընդդիմությունը

    Քսենյա Սոբչակը մասնատում է ընդդիմությունը

    28.10.2017| 09:47
    Ֆրանսիայի թերթերը Քսենյա Սոբչակի նախագահի թեկնածու առաջադրվելը գնահատել են հարված Ալեքսեյ Նավալնիին և ընդդիմության մեջ տարաձայնություններ սերմանելու իշխանության քայլ:
  • Արա Բաբլոյանի ինքնախտորոշումը

    Արա Բաբլոյանի ինքնախտորոշումը

    27.10.2017| 14:51
    Այսօր ԱԺ-ի բակում 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու ավանդական արարողության ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գնահատանքի արժանի անկեղծությամբ արել է հայտարարություն, որ փաստացի անարգանք է ոչ միայն հոկտեմբերի 27-ին զոհված Ազգային հերոսների, պետական ու քաղաքական գործիչների հիշատակին, այլև` հայոց պատմությանը, բայց շատ բնորոշ է հայոց քաղաքականությանը։ Ըստ բժիշկ Բաբլոյանի` հոկտեմբերի 27-ը կապված չէ քաղաքականության հետ։
  • Տիրակալ Սի Ցզինպինը և արևմտյան զոմբի կառավարությունները

    Տիրակալ Սի Ցզինպինը և արևմտյան զոմբի կառավարությունները

    27.10.2017| 13:24
    Սի Ցզինպինն ամրապնդում է իր իշխանական դիրքերը, Վլադիմիր Պուտինը երկաթե ձեռքով կառավարում է Ռուսաստանը, արևմտյան աշխարհն իր թույլ ու սահմանափակ ղեկավարներով ու կառավարություններով ներկայացնում է բոլորովին այլ պատկեր։