19.10.2017|
10:17
Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի նախօրեին Պեկինում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Արգելված է կրակ վառել Ժողովների ժողովրդական տան մերձակայքում (որ որոշ ռեստորանատերերի հարկադրել է ժամանակավորապես չաշխատել), դուք չեք կարող բնակարան վարձել Պեկինի կենտրոնում` օգտվելով Airbnb-ի ծառայություններից, սահմանափակված է մայրաքաղաքում հեղուկների, դանակների ու նույնիսկ խաղալիք զենքի տեղաշարժը, արգելված են անօդաչու սարքերի, աերոստատների թռիչքները: