Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաղը փոխվեց

Խաղը փոխվեց
04.05.2012 | 00:00

Վերջին շաբաթվա ընթացքում, ինչպես և սպասվում էր, ՀՀԿ-ն կիրառեց քարոզարշավի նրբագեղ ագրեսիայի մարտավարություն` մաստեր-կլասների առատությամբ: Դասական մոդելը Մաշտոցի պուրակն էր: Ի սկզբանե հասկանալի էր` հայաստանյան քաղաքական տեխնոլոգիան գեներացնող այդ նոու-հաուն, կառավարվող այդ սոցիալական կոնֆլիկտն ինչ-որ պահից վերածվելու է քաղաքական «կառավարվող քաոսի»:

Հարցը հետևյալն էր` ո՞ր պահից: Հասկանալի էր, այնտեղ կենտրոնացված էին բավականին հետաքրքիր շահեր. արևմտյան` բնապահպան երիտասարդներն ակնհայտորեն լավ թրեյնինգներ էին անցել, ֆլեշ-մոբերի մեծ պրոֆեսիոնալիզմ էր դրսևորվում: Այնտեղ էին նաև Հյուսիս սիրող փորձագետներ-գործիչներ: Մի խոսքով` այդ փաթեթում բոլորը բաժնեմաս ունեին: Ողջ խնդիրը հետևյալն էր` ո՞վ էր վերցնելու հսկիչ փաթեթը: Մենք գոնե կարծում էինք` Մաշտոցի պուրակը քաղաքականացվելու է հետընտրական շրջանում, Արևմուտքը սահուն մտնելու է խաղի մեջ, եթե Ռուսաստանն ընտրություններից հետո կրկին հիշի Մյասնիկյանի արձանը (քիչ մը հիվանդացած Լևոնին` «մնացածյալով», նաև` իր հայտնի գեներալներով հանդերձ): Ի անհրաժեշտություն:

Բայց ահա ընտրություններից վայրկյաններ առաջ բոլորի «թրեյնինգների» արանքում հայտնվեց Սերժ Սարգսյանը` արձանագրելու.

ա) ժողովրդավարությունը Հայաստանում, ուզում-չենք ուզում, ոնց որ վերևից է հաստատվում. զի «ներքևինները», ասենք ՀԱԿ-ը, մնացածը, խիստ կենտրոնացած են բոլորովին այլ խաղի վրա (ՀԱԿ-երեն ագրեսիվ ձևակերպած` փողեր հաշվելով):

բ) Իշխելու մոդելից փորձելով անցնել կառավարման մոդելի, փորձելով «կառավարել» պուրակի «քաոսը», Սերժ Սարգսյանը նպատակ ուներ ընտրարշավը դարձնելու առավել ցիվիլ, որին պետք է հետևեին ոչ թե մարտի 1-եր, այլ քաղաքացիական հասարակության ձևավորման մոդել: Ինչո՞ւ ոչ, նաև հանրության կոնսոլիդացում. մի կողմում հաղթած բնապահպաններ էին, մյուս կողմում` իրենց պարտքն ութսուն օր կատարած ոստիկանները, երրորդ կողմում` քաղաքական մաստեր-կլասից «մանթրաշ» «կոնկուրենտ ֆիրմաներն» էին, որոնք խաղի իրական` ներքին շերտը շատ լավ հականալով, այնուհանդերձ, փորձում էին «կեղտ» բռնել այս խաղում, ուր ոչ միայն Սերժը, այլև Տարոնը բավականին հետաքրքիր, կարելի է ասել` «մաքուր» պասաժի տարան ողջ ընտրական մթնոլորտը:

Հարկավորը պետք է հատուցել Տարոն Մարգարյանին ևս. միայն իր դեպքում այդքան էֆեկտիվ կարող էր լինել տրանսֆորմացիոն այս գործընթացը: Չէ, նկատի չունենք նրա հետ Սերժ Սարգսյանի նույնքան նրբագեղ խաղը. մյուսների համար «նախագահ ջանն» ինքն էր Տարոնին «ջան» ասում (նկատենք` էստեղ նույնպես հետաքրքրիր մոդուլ կա. Սերժ Սարգսյանն ահավոր նրբագեղ ցուցանեց.

ա) իրենց կուսակցության ժողովրդական արմատը, որը սերում է նույն Տարոնի հետ կապ ունեցող մարդուց` Անդրանիկ Մարգարյանից, առկա է. Տարոնն իր հոր նման ժողովրդական-հասկանալի, հասարակ, այո, սիրել է ժողովրդին, իմա` ասվեց. ՀՀԿ-ն ևս և շատ վաղուց ունի ժողովրդի համար ընկալելի տղերք` գործիչներ, և դա ՀՀԿ համամասնական ուժի բրենդներից մեկն է, բայց ոչ միակը,

բ) ակնհայտ էր` ՀՀԿ համամասնական ցուցակում չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Տարոնը երկարատև խաղի ընկեր էր դառնում Սերժ Սարգսյանի համար, զի առջևում նախագահական ընտրություններն են):

Ի դեպ, Մաշտոցի պուրակը ՀՀԿ միակ մաստեր-կլասը չէր. մյուսն էլ՝ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու ՀՀԿ Սերժ Սարգսյանի «անդառնալի» որոշումն էր: Ընդ որում, դա էլ մաստեր-կլասային վերջին որոշումը չէր:

Էլի կլինեն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ