Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մեծ-մեծ խոստումներ են տալիս»

«Մեծ-մեծ խոստումներ են տալիս»
13.04.2012 | 00:00

«Պետք չէ ընտանիք պահել սեփական ազգի վարկանիշը գցելով, ասելով, որ ազգը քվեարկում է միայն փողով: Սա անթույլատրելի է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, դիմելով սոցիոլոգներին, հայտարարեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հընթացս նկատելով, որ ընտրախախտումները հիմնականում կատարվում են լցոնումների, «կարուսելների», վարչական ռեսուրսը չարաշահելու ճանապարհով, ոչ միայն ձայներ «վաճառելով», որի տոկոսը բավականին ցածր է: Հաջորդ բացասական երևույթը, որ քարոզարշավի այս մի քանի օրերին քաղաքագետը նկատել է, «անհամաչափ, ահավոր մեծ խոստումներ տալն է»: «Բոլոր երկրներում էլ թեկնածուները խոստումներ են տալիս, դա նորմալ է, բայց քաղաքական գործիչները խոստումներ շռայլելու համամասնությունը պիտի իմանան, ուշադիր լինեն իրենց խոսքի նկատմամբ, ժողովուրդը լսում է, չէ՞, մեղք են մարդիկ: Ասում են` 250 հազար աշխատատեղ կստեղծենք. մտածո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է: Եթե ԱՄՆ-ի նախագահը նման բան ասի, նրան ուղղակի կվռնդեն էդ պաշտոնից: Մյուսն էլ ասում է՝ սկզբում 7 տոկոսի ակնկալիք ունեինք, հիմա հասկացանք, որ 40 տոկոս կարող ենք հավաքել, գոնե ասեն` 14, էլի կհասկանայինք: Կարո՞ղ է` մարդիկ մաթեմատիկայից թույլ են ու չեն հասկանում»,- շեշտեց բանախոսը՝ անդրադառնալով վերջին «աբսուրդին»: «Մի ուժից երկու դեմքեր տարբեր հեռուստաալիքներով տարբեր բաներ ասացին, մի՞թե այդ ուժը չի մտածում, որ մենք հետևում ենք իրենց խոսքին: Կամ «Ժառանգությունը» ի՞նչ տրամաբանությամբ է իր ցուցակի սկզբնամասում ընդգրկել իշխանամետ գործիչների: Այս հակասություններն են, որ ժողովրդին խանգարում են ճիշտ կողմնորոշվելու»,- հավելեց ակումբի հյուրը:

Քաղաքական մթնոլորտը, ըստ քաղաքագետի, այսօր ավելի մեղմ է, ազատական, իսկ հեռուստաեթերից քաղաքական ուժերի քարոզարշավն ավելի հավասարաչափ է մեկնաբանվում: Ինչ վերաբերում է ցուցակներին, Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ, ոչ միայն իշխանական ուժերի, այլև ընդդիմության ցուցակներում խնդիրներ կան: Քաղաքագետը վստահեցրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ մշտապես հստակ դիրքորոշում ուներ, այս անգամ այդպես չէ, քանի որ հստակ չի երևում` ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն: «Շատ բան կորոշվի ընտրարշավի ժամանակ, երբ քաղաքական ուժերն ավելի համոզիչ կներկայացնեն իրենց ծրագրերը: Գլխավոր չափորոշիչն այն է, թե կուսակցությունները որքան հետևողական կլինեն իրենց խոսքին, կվերածվի՞ այն գործի, թե՞ ոչ»,- նշեց քաղաքագետը:

Վերջերս չորս քաղաքական ուժերի ստորագրած միասնական շտաբի ձևավորման առնչությամբ էլ բանախոսը նշեց. «Օբյեկտիվորեն այդ գործընթացը դժվար է: Միշտ էլ քաղաքական ուժերը ամբիցիաներ ունեն, ու դժվար է համախմբվել: ՀՀԿ-ն զգաց, որ այնտեղ գլխավորը չի կարող լինել, դրա համար առանձին նախաձեռնությամբ հանդես եկավ: Այս չորս ուժերը, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ոչ միայն ամբիցիաների խնդիր, այլև չեմ բացառում, որ տարբեր նպատակներ ունեն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ