Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՕԵԿ-ի խոսքը գործ է եղել

ՕԵԿ-ի խոսքը գործ է եղել
13.04.2012 | 00:00

Քարոզարշավը դեռ չի հասել իր պիկին, այնուհանդերձ, կուսակցությունների մարտավարական թիրախները հասկանալի են դառնում:

Ինչ-որ առումով «Օրինաց երկրի» նախընտրական մարտավարությունն ու քարոզչական տեխնոլոգիաները տարբերվում են մյուս կուսակցությունների մոտեցումներից:

Մինչ մնացածները սկզբի համար ընտրել են «մասսովկայի» ֆորմատը և մարզեմարզ շրջագայում, «Օրինացը» հասցեական հանդիպումներ է ունենում հանրության տարբեր շերտերի հետ, փորձում գաղափարայնություն հաղորդել իր դեմարշին, կատարել շեշտադրումներ քաղաքացիական հասարակության ձևավորման վրա:

Ընդ որում, վերջին հասցեական հանդիպումները` հաշմանդամների, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, հենց այն դեպքերն էին, որոնց մասին ասվում է` մեր խոսքը գործ է:

ՕԵԿ-ը խոսելու բան իսկապես ունի, հատկապես հաշմանդամների ոլորտին առնչվող: Ոչ այն պատճառով, որ շատ ուշադիր ու հետևողական է եղել նրանց նկատմամբ անցնող բոլոր տարիներին. ժամանակին ստեղծելով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ, որն ամեն ուրբաթ խորհրդարանի 134-րդ սենյակում ընդունում էր նրանցից շատերին (բրիֆինգից հետո մեզ խնդրում էին շատ արագ ազատել լրագրողներիս պատկանող սենյակը, որովհետև միջանցքում հանդիպման եկած հաշմանդամներն արդեն սպասում էին` իրենց խնդիրներն ԱԺ նախագահին բարձրաձայնելու-ներկայացնելու, դրանց լուծումներն ստանալու համար):

ՕԵԿ-ը խոսելու բան ունի ոչ միայն անցնող տարիներին հաշմանդամների հարցերին վերաբերող ՕԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունների մասով, այլև, նախ և առաջ, խոսքից գործ դարձած այն փաստով, որ ՕԵԿ-ը հայոց պառլամենտարիզմի մեջ միակ (ընդ որում, մինչ այժմ) կուսակցությունն էր, որ իր համամասնական ցուցակում ներառել էր այդ խավի մարդու և իր հետ տարել պառլամենտ:

Արտակ Առաքելյանի (տեսողությունից զրկված Արտակը ԱԺ նիստերի էր գալիս խնամողի ուղեկցությամբ, և այդ հարցն ՕԵԿ-ը նույնպես լուծել էր) մասին է խոսքը:

Եվ դա այն ժամանակ, երբ այլ կուսակցություններ իրենց համամասնական ցուցակների առաջին հորիզոնականներում չեն ներառում ոչ միայն հաշմանդամների, այլև, ասենք, վերցնում ու ներառում են ողջ-առողջ ազգային փոքրամասնություններին` ձևի համար, որպեսզի ցույց տան, որ իրենք ահռելի հանդուրժող ու լիբերալիստիկն են, նրանց ընտրվելուց հետո ասում` կներեք, բայց դուք մեզ հետ էլ կապ չունեք, և ձեր տեղը պառլամենտում պետք է զիջեք ազգային մեծամասնություններին. ասենք, ինչպես եղավ 2007-ին` Տիտալ Ջնդոյանի դեպքում: Ինչևէ:

Քարոզարշավի մեկնարկը սկսելով հաշմանդամների հետ հանդիպումից, ՕԵԿ-ը ցանկանում էր կրկին արձանագրել` ուշադրության կենտրոնում մարդն է, հետևողական ուշադրության կենտրոնում` հասարակության խոցելի խավը:

Նրանց հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը ևս մեկ անգամ հարկ համարեց ընդգծելու հաշմանդամների խնդիրների համակարգային լուծման կարևորությունը, ինչպես նաև` ժամանակավոր մոտեցումների անարդյունավետ և անընդունելի լինելը: Նա առաջարկեց, Եվրամիության բազմաթիվ երկրների օրինակով, Հայաստանում ստեղծել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական առանձին կառույց` ՀՀ կառավարությանն առընթեր, ինչը հնարավորություն կտա հաշմանդամների հիմնահարցերը պահելու մշտական պետական հոգածության ներքո: Եվ դա կլինի գրեթե այնպիսի կառույց (բայց շատ ավելի համապարփակ ու ծավալուն), ինչպիսին կար և գործում էր Արթուր Բաղդասարյանի` ԱԺ նախագահ եղած ժամանակ, ինչն էլ, նույն հաշմանդամների գնահատմամբ, գործում էր շատ արդյունավետ, չնայած պետական ստատուս չուներ:

ԿԱՆԳՆԵՆՔ «ՕՐԻՆԱՑԻ» ԿՈՂՔԻՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԵՆՔ ԱՎԵԼԻՆ

-«Օրինաց երկիր» կուսակցությունն իր քաղաքական ողջ պատմության ընթացքում քաղաքական գերակայություն է համարել կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրները։ Անհրաժեշտ է այս ոլորտում նույնպես կիրառել նորարարական մոտեցումներ, ինչպես, օրինակ, կուսակցության կողմից առաջարկվող բուհական կարիերայի կենտրոնների ստեղծումն է` օրենքի ուժով,- ասաց Արթուր Բաղդասարյանը հաջորդ հասցեական հանդիպման ընթացքում, նշելով այն բոլոր նոու-հաուները, որ պատրաստվում է ներդնելու ՕԵԿ-ը ոլորտում, հիշեցմամբ, որ ՕԵԿ-ը բացառիկ է ՀՀ Ազգային ժողովում կրթության և գիտության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների թվով, որոնց մի մասը քվեարկվել և ընդունվել է, իսկ մի մասը պիտի դառնա օրենք ապագայում։

Թույլ տանք մեզ ասել, որ ՕԵԿ-ը բացառիկ է նաև գիտության, մտավորականների և հատկապես ուսուցիչների ներգրավվածությամբ, որպես կուսակցություն:

Հենց միայն այն հանգամանքը, որ ՕԵԿ-ի փոխնախագահը, ֆրակցիայի ղեկավարը, նախընտրական շտաբի պետը, համատեղությամբ` մեծամասնական ընտրակարգով առաջադրված (սպորտսմենուհի՜, գեղեցկուհի՜) Հեղինե Բիշարյանը կրթության ոլորտի ներկայացուցիչ է, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, գիտության ներկայացուցիչ` մանկավարժական գիտությունների թեկնածու, արդեն իսկ ասված է ամեն բան:

-ՕԵԿ-ը հեղինակ և համահեղինակ է ոլորտային մի շարք կարևորագույն օրենքների` նախադպրոցական, արհեստագործական, միջին մասնագիտական, բուհական և հետբուհական, ինովացիոն կրթությունների մասին օրենքների,- հիշեցրեց նա:

Բիշարյանն իր կոլեգաներին հորդորեց. «Կանգնե՛նք «Օրինաց երկրի» կողքին, մեր ձայնը տանք նրան ու պահանջենք ավելին»:

Որովհետև «Օրինացը», ոլորտային հիմնախնդիրների լուծմանը զուգահեռ, առաջ է քաշում նաև ոլորտում աշխատող մարդկանց սոցիալական հարցերը` տալով դրանց արմատական լուծումներ, առաջարկում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ` բյուջետային ծառայություն, որում ընդգրկված կրթության և գիտության ոլորտի աշխատողները կստանան իրավական, նյութական և սոցիալական երաշխիքներ, հավելեց «Օրինաց» «մեծ տիկինը»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ