Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ոչ միայն օձ, կոկորդիլոս էլ է պահում»

«Ոչ միայն օձ, կոկորդիլոս էլ է պահում»
08.09.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ-ՁԵՌՔԻ ՀԵՏ
ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)
-Պարոն Պետրոսյան, Ձեր որդին` Դավիթ Պետրոսյանը, Նոր Նորքի վարչական տարածքի ղեկավարը, իսկապե՞ս օձ է պահում:
-Այո՜, տարբեր տեսակի օձեր է պահում:
-Որտեղի՞ց, ինչպե՞ս և հատկապես «ումո՞վ» է պահում-պահպանում` «տարբեր տեսակի»:
-Սիրո՜ւմ է կենդանիներ: Եվ ոչ միայն օձ, կոկորդիլոս էլ է պահում:
-Կենդանի՞:
-Այո՜:
-Փաստորեն, սեր, հակում ունի դեպ սողունակարգ-սողացող կենդանիները:
-Վանդակի մեջ են, ի՞նչ կարևոր է` սողուն են, սողո՜ւն չեն:
-Կարևոր է: Վանդակնե՞րը որտեղ են:
-Իր աշխատասենյակի հետևի սենյակում:
-Իսկ ինչո՞ւ ոչ իրենց տանը, այլ աշխատավայրում, դա, պատահաբար, պաշտոնական դիրքի չարաշահում չէ՞, օձին տանել-պահել-պահպանել «աշխատասենյակի հետևում»:
-Ասացի, չէ՞, միայն օձ չէ, կոկորդիլոս էլ կա: Չէ, օրենքի խախտում չէ, իր հանգստի սենյակում պահում է:
-Բա թաղապետարանի աշխատողնե՞րը։ Կներեք, ես, օրինակ, չե՜մ կարող նման պայմաններում աշխատել:
-Աշխատողները չեն տեսնում օձերին, օձերը հանգստի սենյակում են:
-Տեսնո՜ւմ են-չե՜ն տեսնում, ի՞նչ կապ ունի, կարևորն օձի զգացողությունն է: Փաստորեն, հրեն` մի քանի դուռ էն կողմ պաշտոնյայի «անձնական օգտագործման» օձերն են վխտում:
-Բայց եթե օձը հանգստի սենյակում է, փակ վանդակի մեջ, ինչո՞ւ պետք է խանգարի աշխատողներին:
-Իսկ գիտե՞ք, որ տիեզերական ճշմարտություն կա. «Նմանը զնմանին գտանե»։ Գիտե՞ք այդ ճշմարտության մասին:
-«Նմանը զնմանին գտանե՞»:
-Այո՛:
-Հա, գիտեմ, բայց դա վերաբերում է մարդկանց, ուրիշ բանի է վերաբերում:
-Ամեն բան արարել է Մեն ու Միակ Ձեռքը:
-Չէ, Դուք շփոթում եք։ Մարդկանց ու կենդանիների հարաբերություններն այլ են:
-Չէ, ենթագիտակցական կախվածություն և ընդհանրություն ունի, երևի, Ձեր որդին, որ օձերին տարել, հասցրել է «հետևի սենյակ»։ Կարող էր, չէ՞, վերջապես, աղավնի պահել, էլ չեմ ասում` բազե (իսկական իմաստով), իսկ արծվի մասին ընդհանրապես խոսք չկա:
-Աղավնին ու բազեն թռչում են, հնարավոր չէ նրանց պահել, իսկ օձը գտնվում է իր վանդակի մեջ:
-Աղավնու (բազեի) համար էլ բույն կշիներ, ձագ կհաներ... Չէ, խառնեցինք. բույն կշիներ, հետո կթռցներ նրանց: Եվ վերջապես, աղավնուն էլ կարող էր վանդակի մեջ պահել:
-Չէ, աղավնին մեղք է, չի կարելի աղավնուն վանդակի մեջ պահել:
-Օձը «մեղք» չի՞:
-Չէ: Օձը խորամանկ կենդանի է և կարողացավ գայթակղել Եվային:
-Իսկ Ձեր տղան շա՞տ է խնձոր ուտում:
-Գնացեք-հարցրեք իրեն։ Ես չգիտեմ:
-Է՜, պարոն Պետրոսյան, ասում եք, է՛լի, իսկ ոմանք, ահա, առյուծ են պահում ու ներշնչվում են առյուծի կերպարով:
-Առյուծ պահելու համար մեծ տարածք է պետք, վանդակ է պետք:
-Թաղապետ մարդ է, օձի վանդակը մեծացնում, դարձնում է առյուծի վանդակ ու փոխում նաև իր մտածելակերպն ու հակումները:
-Չէ, էդպես չի։ Եթե դու սիրում ես էդ կենդանուն, ապա պահում ես էդ կենդանուն։ Մարդ կա` շուն ա պահում, մարդ կա` կատու ա պահում, մարդ կա` օձ ա պահում...
-Էդ սերը կարո՞ղ է Ձեզանից է անցել Ձեր տղային:
-Բացարձակապե՛ս: Ես զզվում եմ էդ կարգի բաներից, մկից սկսած` վերջացրած օձով:
-Էդ ինչե՜ր եք ասում, պարոն Պետրոսյան, էդ ինչեր եք ասում։ Բա եղա՞վ:
-Ճշմարտությունն եմ ասում:
Թեթև-թեթև ասուխոսեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ