-
03.06.2014|
12:14
Իմ ծանոթությունը Այնշտայնի հայ թարգմանչի հետ դիպվածի արդյունք էր:
Փարիզում 1974-ին ֆրանսերեն լույս տեսած «Ծանոթ և անծանոթ հայեր՝ Նոյից մինչև մեր օրերը» վիպակի հեղինակ Հակոբ-Գրիգորն արժանանում է ֆրանսահայ գրողների ընկերակցության գրական «Հարենց» մրցանակին, և այդ մասին տեղեկություն է տպվում Փարիզում լույս տեսնող և այդ տարիներին Հայաստանում մեծ տարածում ունեցող «Աշխարհ» շաբաթաթերթում:
-
02.06.2014|
18:04
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հունիս ամսվա համերգացանկը: Ամսվա առաջին համերգը կկայանա հունիսի 7-ին` Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Երաժշտասերների դատին կհանձնեն Սեն-Սանսի «Մահվան պար»-ը և Թավջութակի թիվ 1 կոնցերտը` գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի մենակատարմամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:
-
02.06.2014|
16:09
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-
02.06.2014|
14:24
Միկոյանի կերպարն այնպիսին է, ինչպիսին տեսնում ենք Ստալինին, Բերիային, Կագանովիչին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
-
02.06.2014|
14:20
Սոչիում, «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
-
02.06.2014|
13:33
ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցույթից Հայաստանը վերադարձել է ութ մրցանակով: Ընդ որում` հինգ գիրք արժանացել է Առաջին մրցանակի:
-
31.05.2014|
22:42
Հունիսի 1-ին «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Արվեստը մանուկների աչքերով» ծրագիրը, կներկայացվեն հայկական ավանդական հագուստներ, երգ ու պար, երեխաների համար՝ տեղում կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ստվերների թատրոնը» կներկայանա իր նոր ներկայացումներով: Հատուկ հրավերով միջոցառմանը ներկա կլինեն նաև սիրիահայ երեխաներ:
-
31.05.2014|
22:42
Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխության «Իմ երկիրը» անվանակարգում արժանացել է հատուկ մրցանակի:
-
31.05.2014|
13:30
Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
-
31.05.2014|
10:52
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում համալսարանական շունչն էր թևածում:
Մայիսի 30-ին ԵՊՀ հրատարակչությունը Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հերթական նվիրատվությունն արեց: