Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյանը չի հանդիպել Զոլյանի հետ

 Սերժ Սարգսյանը չի հանդիպել  Զոլյանի հետ
24.04.2012 | 00:00

Տեղեկությունը, թե «այս պահին ընթանում է Զոլյան-Սարգսյան հանդիպումը», «իմ մահվան մասին…» լուրերի շարքից էր: Չնայած Զոլյանը կարծում էր, որ Հանրային խորhրդում բարձրացրած ճակատային հարցադրումից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա հանդիպել իր հետ:

Հիշենք, «հանրային» Զոլյանն այդ խորհրդի նիստի ժամանակ հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, թե Աշոտյանը տարածում է, որ իր աշխատանքից ազատման հետևում կանգնած է Ս. Սարգսյանն ինքը, պարոն նախագահ, հարցը Ձեզ հետ համաձայնեցվա՞ծ է եղել:

Սերժ Սարգսյանին զայրացրել է Զոլյանի հարցի «ֆորմատը», ի պատասխան նա ասել է` ինձ հետ համաձայնեցված չի եղել, սակայն ես տեղյակ եմ եղել:

Լավատեղյակները հաստատում են, որ Աշոտյանը հրամանը տալուց հետո է տեղյակ պահել Ս. Սարգսյանին, և, ըստ նույն աղբյուրների, Սերժ Սարգսյանը նախարարից պահանջել է բացառապես օրենքի տառին ու բառին համապատասխան իրականացնել բոլոր գործընթացները:

Հասկանալի է, «կոնկուրենտ ֆիրմայի» հետ (ո՞վ կմտածեր, որ Սողոմոնյան Վիկտորը կդառնա բոլոր դեպքերում վաստակ ունեցող Զոլյանի համար «ֆիրմա») երկարատև բանակցությունների «նստած» Զոլյանը փորձել է ճշտել Սերժ Սարգսյանի արձագանքը, առաջին հերթին հուսալով այս կամ այն կերպ հետողորմյայի արահետ բացել, և իր հրամանը որևէ կերպ չեղյալ համարել, որը եվրոպական ատյաններում վիճարկելու դեպքում ևս ֆիասկո է գրանցելու (նյութը գրելուց առաջ հարցում անցկացրինք բարձրակարգ իրավաբանների շրջանակում, որոնք տեղեկացրին, որ միջազգային օրենքի տառը ևս պահպանված է հրամանում):

Սերժ Սարգսյանի պատասխանից Զոլյանը հասկացել է` չի՛ լինի: ՈՒ նաև, որ ինքը համը էլի հանեց: ՈՒ մանևրի «նրբագեղ» ինտելիգենտությամբ փորձել է «ոչնչության» (իմա` ոչ մի տեղ) տանող իր հարցապնդումին այլ մարմնավորում տալ, ասելով, համենայն դեպս, ասում են, որ Աշոտյանը «վերևների» հրահանգով է գործում` այս անգամ էլ քարակույտ նետելով վարչապետի կողմերը:

Զոլյանական «զոլավոր» այս մի վերամարմնավորումը ևս «համապատասխան» արձագանքի չի արժանացել: Զոլյանին մնացել է մեկ ուղի` ցուցանել իրական դեմքն ու իրական տերերի իրական նպատակները:

ՈՒսանողներին այս խաղի մեջ ներքաշած, նրանցով պաշտպանվող Բրյուսովի ռեկտորը, որն իսպառ բացառում էր այս մեծ խաղի քաղաքական ենթատեքստը, նույն ուսանողների հետ հաջորդական հանդիպմամբ արդեն «ընթացք էր տվել» «համակարգային փոփոխություն, իշխանափոխություն» ֆորմատներին:

ՈՒ թե անկեղծ` այսպես ավելի ազնիվ է: Որովհետև Զոլյանը բարձրաձայնում է այն, ինչի համար ինքն ու իր «տերերը» ի սկզբանե ոտքի էին ելել:

ՈՒղտին էլ է հասկանալի` Բրյուսովը պարզապես ինստիտուտ չէ. այն «մասնագետներ», թարգմանիչներ, այլ երկրներում աշխատողներ է «արտադրում»: Ասել է` «ֆեյսբուքային, գարնանային հեղափոխությունները» հատկապես այս շերտից են սկսվում: Ասել է` ի սկզբանե դրված բուն նպատակը ևս բացահայտվեց. բողոքի օջախ սարքել ընտրությունների «տակ», օջախը «տաք» պահել, մայիսի 7-ից հետո, ի անհրաժեշտություն, միանալ շա՜տ ընդդիմադիր ՀԱԿ-ի և «մույս» «միասնական շտաբականների» ցույցին, դոմինոյի էֆեկտ ապահովելով «մույս» բուհերի ուսանողների համար ևս:

Չի՛ ստացվելու: Հաստա՛տ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ