Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բայց ի՜նչ «մռութ պառլամենտ ա»

Բայց ի՜նչ «մռութ պառլամենտ ա»
11.05.2012 | 00:00

Հաստա՛տ: Որովհետև.

ա) գեոպոլիտիկ քարտեզն այս պառլամենտում ուղղակի իդեալական է: Երկու մաքուր պրոռուսական ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ: Մնացածը` միքս: Հենց միայն ՀՀԿ-ն փակում է ողջ գեոքաղաքական դաշտը:

բ) Այս պառլամենտն ունի ներհայաստանյան հազվագյուտ պալիտրա: Ճիշտ է, շատ վեհ կհնչեր, եթե ասեինք, որ այնտեղ կան աջեր, ձախեր, կենտրոնամետներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ, այնուհանդերձ, ինչ ունենք «ներ և լեռնա»-Հայաստանում, «ողջը» պառլամենտում է: Փողոցի գործընթացներն էլ` վրադիր (բա հիմա մի հատ չգովե՞մ Սերժ Սարգսյանի իմաստուն քաղաքականությունն առ այն, որ այսքան տարի, դե` մի 10-15, ընդդիմությանը քուչեքից քաղաքակիրթ ամբիոնի մոտ` պառլամենտ տարավ. Ստեփան Կարենիչ, հիշո՞ւմ եք, որ ասում էիք` երբ մենք էինք տուն ուղարկում ժողովրդին, ասում էին` անզոր են, չայ խմելու են գնում, իսկ երբ էս ընդդիմությունն է տուն ղրկում, ասում են` խոհեմ են և իմաստուն. հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանն ավելի իմաստուն գտնվեց):

գ) Լրագողներիս համար էն ո՜նց է հետաքրքիր լինելու էս պառլամենտում. երկու «սազիվ» է` քնում էինք իրար դոշի` ձանձրույթից մեռնելով: Ինչպես ասում են` նյութերը հիմա թափված են խորհրդարանի միջանցքներում, գնա-հավաքիր:

Գոնե ինձ համար «գեո» դաշտն այլևս բաց չէ. երկու «սազիվ» մտամոլոր-շիվար ֆռֆռում էիր միջանցքներով, «գեո»-ից հասկացող պատգամավոր` «նի՛խտ». մի նմուշ իսկ` «նիխտ». հիասթափվում էիր «գեո»-ից էլ, կյանքից էլ: Հիմա արդեն` Ալիկ Արզումանյան, Օսկանյան, էն կողմերում էլ` Գեղամյան-Ռուբիկ Հակոբյան և նույնիսկ` Հմայակ Հովհաննիսյան: Ի՜նչ դուելների ենք ականատես լինելու (պատրաստ ենք բոլորին ադյուտանտ լինելու):

դ) Ինտրիգների դաշտն էս անգամ գոնե ԲՀԿ-ՀՀԿ «տանդեմում» իրավաչափ է. ինչ ինտրիգան «դեմքե՜ր» կան երկու կողմերում էլ, նախանձել կարելի է: Արժեն իրար: Բա մուտիլովշչիկների ի՜նչ բանակ է մեզ դիմավորելու պառլամենտական կուլիսներում. վայրկյան չենք ունենալու քիթ սրբենք:

Հիմա տեսակավորենք պառլամենտը` ըստ «թոփության»: «Թոփելով» նրանց` արձանագրենք.

ամենահետաքրքիր թիմը, ուզում-չենք ուզում, ՀԱԿ-ն է. հենց միայն Նիկոլն ու Բագրատյանը մի-մի պառլամենտի հերիք են:

Ամենաընդդիմադիրը, հասկանալի է, «Բարգավաճն» է:

Ամենաքաղաքականը` «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը»:

Ամենաօդիոզը ՀՀԿ-ն է. «բեսամթ» հետաքրքիր է տիկին Հրանուշի կողքին Շուշան Պետրոսյանի քաղաքական ներկայությունը: Ամեն րոպե կարող ենք, չէ՞, սադրել Շուշանին. ախր, «ինքը» քաղաքականությունից շա՜տ է հեռու, և ուրեմն ռելաքսացիայի կենթարկենք լրագրողական խորամանկությամբ, ինչ ուզենք` կասի «քաղաքական գործընթացներից», մեր կյանքն էլ դրանից կդառնա մշակութաբանորեն բազմաշերտ` մի քիչ էլ հիպի, չմոռանալով նաև, որ մեր Շուշանը նաև պառլամենտի ու արվեստի բնագավառի «ամենաչաղ նիհարն» է (իր խոսքերն են. որպես բարի կամեցող, ՀՀԿ «տուսովկային» խորհուրդ կտայինք քաղաքական թրենինգներ անցկացնել նրա հետ` մեզնից խուսափելու պահով): Իսկ «Թոխմախի» հետ հատուկ բլից ենք «անցկացնելու»: «Պե՛տք» է. պետական շահի, ազգի գենոմի հարատևման տեսանկյունից:

Հաջորդ «թոփը». պառլամենտի ամենախաղաղարարները դաշնակցականներն են. նրանց բոլորին էլ պետք է ատրճանակ նվիրել` օդ կրակելու համար, Գեղամյան-Լևոն «Ակոպիչի» թիմ, Գեղամյան-Հմայակ, Օսկանյան-Աշոտյան «բոյ բեզ պրավիլ»-ները «արբիտրելու» մասով:

Բայց ամենասպանիչն էս պառլամենտում էն է, որ Սամվել Ալեքսանյանն արդեն «պոլիտիկայով» է զբաղվելու… Էս արդեն` սա՜ղ ազգով «քաշվեցինք»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ