24.10.2014|
13:38
Ֆրանսիան վերստին դարձել է գինու խոշորագույն արտադրողն աշխարհում՝ շրջանցելով Իտալիային, որտեղ այս տարի բերքը բավարար չէր: 2014-ին ֆրանսիական գինու կանխատեսվող ծավալը կազմում է 46,2 մլն հեկտոլիտր, մոտավորապես 6 մլրդ շիշ։ Արտադրությունը, անցած տարվա թվերի համեմատ, բարձրացել է 10%-ով։