«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Ֆեյսբուքի բջջային գովազդները կհասնեն 965 միլիոն դոլարի

    Ֆեյսբուքի բջջային գովազդները կհասնեն 965 միլիոն դոլարի

    04.04.2013| 11:27
    Ֆեյսբուք սոցիալական ցանցը բջջային հեռախոսների գովազդից այս տարի կունենա մոտ 1 միլիարդ դոլար եկամուտ։ Նման եզրահանգման է եկել նյույորքյան «eMarketer» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները։
  • «Ձուլակենտրոնը»` խոշոր հարկատու

    «Ձուլակենտրոնը»` խոշոր հարկատու

    03.04.2013| 16:28
    1966-ին հիմնադրված Չարենցավանի «Ձուլակենտրոն» գործարանը մասնագիտացել է պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում և թողարկում է ձուլվածքներ հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար: 1997-ին ընկերությունն ամբողջությամբ սեփականաշնորհվել է, և կազմավորվել է Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը:
  • «Ասկե գրուպ»-ը կվերակենդանանա մայիսի վերջին

    «Ասկե գրուպ»-ը կվերակենդանանա մայիսի վերջին

    03.04.2013| 15:04
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է հետաքրքրվել դեռ խորհրդային տարիներին հիմնված ձեռնարկություններով, որոնց հետ է կապվում ոչ միայն մեր արդյունաբերական ոլորտի անցյալը, այլև` այսօրը: Այսօր նա կառավարության պաշտոնայների և մի խումբ լրագրողների հետ այցելություններ կատարեց Չարենցավանում գտնվող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ԲԲ ընկերություններ:
  • Մի լուրն ի՞նչ էր՝ չտվեցիք

    Մի լուրն ի՞նչ էր՝ չտվեցիք

    30.03.2013| 14:51
    Դոլարի օր օրի արժևորումը, թվում է, պետք է անհանգստացնի նախևառաջ գլխավոր դրամատանը`Կենտրոնական բանկին, սակայն այս ենթադրությունում սխալվեցի, երբ փորձեցի ԿԲ ղեկավարությունից խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ասացին՝ ԿԲ-ն այդ ե՞րբ է տարադրամի փոխարժեքի առնչությամբ մեկնաբանություններ տվել, որ հիմա տա: Համառեցինք: «Մեծ թափով» դոլարն առաջ է գնում, ԿԲ-ն զսպման որևէ մեխանիզմ չունի՞: «Մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի կուրսը, ի՞նչը զսպենք»,-եղավ պատասխանը: Լավ, գոնե ասեք, սա տեղայի՞ն խնդիր է, թե՞ միջազգային՝ հարցրի: «Նաև»,-կարճ կապեցին:
  • Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

    29.03.2013| 16:36
    ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:
  • Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    Գործարար միջավայրն առողջ չէ, գործարարն էլ ճնշված է

    26.03.2013| 13:10
    «Վատն է այն զինվորը, որը չի ուզում դառնալ գեներալ». այս ասացվածքը կիրառական է նաև գործադիրի համար։ Կարելի է ասել` «վատն է այն կառավարությունը, որը հեռանկարային ծրագրեր չի դնում իր առջև»։ Այս առումով մեր հայրենի կառավարությունը, կարծես, փորձում է «գեներալական» քայլեր կատարել իր ծրագրերում. մշակվել է «2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», որը գործադիրը մտադիր է դնել հանրային քննարկման։
  • «Դեմքով» դեպի գյուղը

    «Դեմքով» դեպի գյուղը

    22.03.2013| 12:48
    Ավելի հաճախ գնդակոծվող սահմանամերձ մարզերի բնակիչների խնդիրներին կառավարությունը որոշեց «դեմքով» շրջվել։ Գործադիրը հաստատեց աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է խիստ սահմանամերձ մարզերի բնակիչներին ազատել հողի հարկից, նաև հողի, ջրի հարկը կրճատել 50 %-ով։
  • «Շուտով»

    «Շուտով»

    22.03.2013| 12:45
    «Շուտով»։- Եղավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ գերկարճ պատասխանը, երբ նրանից հարցրինք` ե՞րբ կավարտվեն գազի սակագնի շուրջ ընթացող բանակցությունները։ Մինչ կողմերը բանակցում են, «ՀայՌուսգազարդին» մոտ կանգնած մեր աղբյուրը կանխատեսում է գազի սակագնի 20 % բարձրացում։
  • «Եկեք ոչ թե հայտարարությունները  մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք  և սթափ մոտենանք խնդրին»

    «Եկեք ոչ թե հայտարարությունները մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք և սթափ մոտենանք խնդրին»

    22.03.2013| 12:41
    Որքան էլ բարեփոխումներ են իրականացվում տնտեսական ոլորտում, միևնույն է, դրական դինամիկան շոշափելի չէ։ Թեև, վիճակագրությունը փաստում է, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ (գլոբալ ճգնաժամից հետո) լուրջ առաջընթաց է արձանագրվել տնտեսության մեջ` 7% աճ։ Ի՞նչ է մտածում տնտեսական իրավիճակի վերաբերյալ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար, այժմ պատգամավոր ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ։
  • Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    Կհանվի՞ «վարկ» բառը, թե՞ ոչ

    18.03.2013| 21:11
    Կառավարությունը մտադիր է շատ արագ կերպով ԱԺ-ում հաստատել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրինագիծը, ինչը, բնական է, քանի որ, ըստ գործադրի, այն նպատակ ունի խթանելու արտահանման գործընթացը։ Հանուն ճշմարտության նկատենք, որ օրինագիծը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հետաքրքրական է, որ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում ևս հնարավոր խնդիրներ կանխատեսում են, և պատահական չէր, որ օրինագիծը հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկման առիթ դարձավ։