Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկական ընթերցողն իր թերթը երբեք չի «շփոթում»...

Իսկական ընթերցողն իր թերթը երբեք չի «շփոթում»...
18.07.2008 | 00:00

de facto
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հուլիսի 16-ին քննության առնելով «Իրավունք de facto» թերթի կողմից «Իրավունք» թերթի բրենդը յուրացնելու և այդ հողի վրա հունիսի 3-ից մինչ օրս «Իսկական իրավունք» թերթին նյութական լուրջ վնաս հասցնելու առնչությամբ այդ թերթի ղեկավարի դիմումը, բավականին վիճահարույց որոշում կայացրեց, ինչի առիթով տպագիր և էլեկտրոնային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց տարակուսանքն արդեն հասցրել են բարձրաձայնել ու հեգնել։
Բնավ համամիտ չլինելով որոշման մեջ տեղ գտած այն ձևակերպման հետ, թե «Իրավունք de facto»-ն մտել է «անբարեխիղճ մրցակցության դաշտ», ինչի պատճառով «խեղճ» «Իսկական իրավունքի» ընթերցողներն սկսել են համատարած ձևով տառապել «շփոթահարության մանկական հիվանդությամբ»՝ «Իսկական իրավունքի» փոխարեն կրպակավարներից մասսայաբար խնդրելով «Իրավունք de facto» թերթը, միաժամանակ չենք կարող չփաստել, որ սույն իրողությունը հաճելիորեն շոյել է մեր լրագրողական պատվախնդրությունն ու հանգեցրել միանգամայն օրինաչափ հետևյալ հարցադրմանը. «Եթե քսան տարվա կենսագրություն ունեցող թերթը չի կարողանում դիմանալ ընդամենը մեկուկես ամիս առաջ լրատվական շուկա մտած պարբերականի մրցակցությանն ու արժեզրկվող սեփական բրենդը փրկելու հույսով ձեռքը գցում է ՏՄՊՊՀ-ի «փրփուրներին», սա ո՞ւմ անբարեխղճության արդյունքն է՝ իրե՞նց, թե՞ մեր։ Մեր հավատարիմ ընթերցողներին ավելորդ չենք համարում հիշեցնել նաև, որ եթե բանը հասել է «Իրավունքի» երբեմնի բրենդին, ապա դրանում իր ծանրակշիռ վաստակն ունի նաև «Իրավունք de facto»-ի աշխատակազմի առնվազն 90 տոկոսը, որի բազմամյա նվիրված աշխատանքի շնորհիվ էլ «Իրավունքը» ժամանակին դարձել էր «Իրավունք»։
Հավելենք, որ չենք պատրաստվում կրկին ներքաշվել «խառը» գործընթացների անվերջանալի շրջապտույտի մեջ, քանզի ինտրիգն ու դավադրությունը մեր ոլորտը չեն։ Նաև այն պատճառով, որ համոզված ենք՝ թերթի իսկական ընթերցողն իր թերթը երբեք չի «շփոթում»...

Դիտվել է՝ 7511

Մեկնաբանություններ