Հարգելի ՛ հայրենակիցներ Այս օրերին օնլայն հարթակներում կազմակերպվող քվեարկություններն ու տարաբնույթ հայտարարությունները՝ կապված 2020 թվականին մեր հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների հետ, որտեղ շահարկվում է իմ անունը, որակում եմ որպես սադրանք։
Չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող քննադատություն-սպառնալիքներին` Թուրքիան չի հրաժարվի ռուսական «С-400» զենիթա-հրթիռային համակարգերից: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ պետք է ՊԵԿ֊ը փոխի իր, այսպես ասած, կերպարը, քանի որ հասարակության համար դեռ վստահելի կառույց չէ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:
Փետրվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ գնաճը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
2018-ի մարտին վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող նորից առաջադրվել իր ժամկետի ավարտին` 2024-ին: Արդեն մի քանի տարբերակներ են մշակված, որ նա պահպանի իշխանությունը` գրում է Բենժամեն Քենելը Les Echos-ում: 2024-ին Պուտինը, որ 2018-ի մարտին վերընտրվեց 77% ձայներով, իսկ այսօր նրան ձայն կտար ռուսաստանցիների միայն 40%-ը, արդեն քառորդ դար Ռուսաստանը կառավարած կլինի և կդառնա 72 տարեկան: