Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն

    ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն

    12.12.2012| 13:54
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ(IBM)ընկերության կենտրոնակայան: Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
  • Ո՞վ կպատկերացներ

    Ո՞վ կպատկերացներ

    12.12.2012| 13:46
    Երբ երեք տարի առաջ Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության ուժերով ձևավորված փաստահավաք խումբը հետաքննություն էր արել ու պարզել, թե որ օլիգարխների թիկնազորերն են մասնակցել մարտի 1-ին ժողովրդի դեմ կազմակերպված ոճրագործությանը, հավանաբար, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ ցուցակում ներգրավված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առանցքային ֆիգուր կդառնա 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Հայ մարդկային տեսակ

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Հայ մարդկային տեսակ

    12.12.2012| 13:30
    Ռուս-հայկական ներկա հարաբերությունները շարունակում են խարսխվել անցյալ դարերից եկող ռուսների այն դարավոր համոզմունքի վրա, որ «հայ» մարդկային տեսակը չունի սեփական ազգային ընդհանրական շահերի ընկալման ընդունակության եւ նրան կարելի է ղեկավարել նրա մեջ «վառ պահելով» ստոր կենդանական բնազդը՝ «վախը»:
  • Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Ախր, որ քո՛նն են, ինչու՞ ես փշրում...

    Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Ախր, որ քո՛նն են, ինչու՞ ես փշրում...

    12.12.2012| 13:20
    ...«Ադրբեջանական գորգեր» վերնագրով մի շքեղ ալբոմ դրին, ու զարմանքից քարացա: Ալբոմը զարդարում է վաղուց ի վեր հայտնի մի գորգ, որ կոչվում է «Մայր Հայաստան»: Հերարձակ հայուհին նստել է հայոց ավեր մայրաքաղաք Անիի շքեղ բեկորներին ու սգում է:
  • Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

    Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

    12.12.2012| 12:55
    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
  • Վախճանվել է Գալինա Վիշնևսկայան

    Վախճանվել է Գալինա Վիշնևսկայան

    12.12.2012| 12:51
    86 տարեկանում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գալինա Վիշնևսկայան: Երգչուհու մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում:
  • Լավրովն ասաց՝ ոչ

    Լավրովն ասաց՝ ոչ

    12.12.2012| 12:49
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկը` համոզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից:
  • Վլադիմիր Պուտին. ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքը անհեթեթություն է

    Վլադիմիր Պուտին. ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքը անհեթեթություն է

    12.12.2012| 12:47
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է մեղադրանքները, որ ինքը փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ին նման մի կառույց` այդ տեսակետները անվանելով «լիակատար անհեթեթություն»:
  • Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից

    Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից

    12.12.2012| 12:45
    Ղազախստանում քննարկվում է Բայկոնուր քաղաքը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու հարցը: «Ղազտիեզերքի» ղեկավար Տալգատ Մուսաբաևը ասել է, որ Մոսկվան ու Աստանան քննարկում են տիեզերակայանի փուլային փոխանցման հարցը, առայժմ ճշգրիտ ժամկետներ որոշված չեն:
  • «Գաբալան» կփոխարինվի «Վորոնեժով»

    «Գաբալան» կփոխարինվի «Վորոնեժով»

    12.12.2012| 12:40
    Դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը, որը վարձակալում էր 2002 թվականից: Ըստ տեղեկությունների` Մոսկվան Գաբալայի վարձակալության համար տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում Ադրբեջանին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բաքուն 300 միլիոն դոլար է պահանջել, ինչին Մոսկվան չի համաձայնել: