-
11.05.2016|
14:42
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը: Այս մասին այսօր տեղեկացրել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
-
11.05.2016|
14:33
Մի երկու խոսք «Եվրատեսիլ», առանց «ձև անելու»՝ չսիրածս շոու-մրցույթի, ավելի ճիշտ՝ մեր երկրի ներկայացուցչուհու՝ Իվետա Մուկուչյանի ելույթի մասին: Երգ-երաժշտության գիտակները իրենց ասելիքը կասեն, իսկ սովորական ու անգետ ունկնդրիս կարծիքով Իվետան ընտիր ելույթ ունեցավ:
-
11.05.2016|
14:31
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երկուշաբթի իր սայթում հանրային մատչելիությամբ տեղակայեց 200 հազար ընկերությունների տվյալներ, որ հիշատակվում են «Պանամյան փաստաթղթերում»՝ հաղորդում է The Independent-ը:
-
11.05.2016|
11:42
Միջազգային հանրության ջանքերը պետք է առաջին հերթին ուղղվեն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման չեզոքացմանը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
-
11.05.2016|
11:40
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին և ներկայացրել իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի հետևանքով իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին:
-
11.05.2016|
11:38
Իտալիայի հարավային Բարի նավահանգստային քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանից 2 տղամարդու, որ կասկածվում են Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում կարևոր օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ՝ գրում է BBC-ն:
-
11.05.2016|
11:37
Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով, երեքշաբթի ուշ երեկոյան հաղթահարեց երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և իրավունք ստացավ հանդես գալու շաբաթ օրը՝ մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչին։
-
11.05.2016|
09:56
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
-
10.05.2016|
23:21
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսով քննարկել են միջազգային այժմեական հարցեր, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, Քերին ու Լավրովը քննարկել են ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը:
-
10.05.2016|
23:20
Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը: