Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ նշելով, որ ինքը կանի հնարավորը։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Երևանում է աշխարհն իր պատմությամբ ցնցած Նադիա Մուրադ Բասի Թահան, որ Հյուսիսային Իրաքում գերի էր ընկել և փախել։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։
Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:
Մենք դասեր չքաղելու վատ սովորություն ունենք: Հասարակության համբերությունը, ի վերջո, սահման ունի, այն «բերնեբերան» լցվել է, իսկ իշխանությունը շարունակում է սխալ ոտնահետքերով առաջ գնալ: Կոպիտ ասած, իրենց էշն առաջ տանելով:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային:
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։