Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հայտարարել է, որ չի պատրաստվում ապագա սահմանադրության նախագծի քննարկումների շրջանակում հանդիպել խոշորագույն քրդամետ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:
«2014-ի համեմատ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս տարի նվազել է 38-40 տոկոսով»,- հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին Քութաիսում խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի պրագմատիկ մոտեցում ունենալ Ռուսաստանի հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի հայկական վարժարանների տնօրինություններին, աշխատակիցներին ու սաներին, մաղթել արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Դոլարը կարող է նորից թուլանալ, սակայն 2016-ի հստակ կանխատեսումներ չկան՝ ասված է JP Morgan Funds ներդրումային ֆոնդի վերլուծաբան Դևիդ Քելլի դեկտեմբերյան վերլուծության մեջ:
Բրիտանական The Sunday Times-ը, վկայակոչելով «Թալիբանում» իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է կազմակերպության առաջնորդի հետ և աջակցություն խոստացել: Տեղեկությունը Կրեմլում հերքել են:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...