-
07.09.2015|
14:40
ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ասուլիսում ասաց, որ չգիտի, թե որ կուսակցությունն ինչպե՞ս է նեղանում ԲՀԿ-ից՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց դիրքորոշումների պատճառով, դա իրենց չի մտահոգում. ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքն է որոշում:
-
07.09.2015|
14:37
Այսօր ժամը 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումն է: Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին:
-
07.09.2015|
14:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում էԲելառուս։ Վաղը նա Գրոդնոյում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
-
07.09.2015|
13:14
Վերջին շրջանում քննարկումների կիզակետում է ՀՀ կառավարության կողմից Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթացը:
-
07.09.2015|
11:46
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են Hollywood Non-Stop ծրագիրը մարզերում։
-
07.09.2015|
10:51
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։
-
07.09.2015|
10:05
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Արտահերթ: Հարկադիր: Սահմանադրորեն տրված 45 օրում, նախագահից ստանալով կառավարություն կազմելու մանդատը՝ վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն չկարողացավ կառավարություն կազմել հունիսի 7-ի ընտրություններով խորհրդարան մտած չորս ուժերից:
-
06.09.2015|
20:58
Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն-թանգարանի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին ներկայացնում է սԵրվանդ Քոչար. սերունդների երկխոսությունե ցուցահանդեսը, որն իր մեջ ներառում էգեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչության օրինակներ:
-
06.09.2015|
20:57
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն տարածած մամուլի հաղորդագրությունում:
-
06.09.2015|
20:56
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-13-ն անցկացնում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ՝ ստուգելու բոլոր ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: