-
27.07.2015|
20:25
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
-
27.07.2015|
20:23
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակումներ են գործել Վանի ու Էրզրումի նահանգներում։ PKK-ականները երկարափող զենքերից կրակել են Վանի նահանգի Արճեշի շրջանի ղեկավարության շենքի մոտ պարեկություն կատարող ոստիկանների վրա։
-
27.07.2015|
20:21
Հանրապետության տարածքը հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
-
27.07.2015|
20:20
Այսօր կկայանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության պաշտոնական արարողությունը, որին կմասնակցի Ժնև մեկնած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
-
27.07.2015|
20:19
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք մտադիր չեն «հարևանություն անել» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
-
27.07.2015|
20:17
Մահացել է աշխարհահռչակ երգչուհի ՈՒիթնի Հյուսթոնի դուստրը՝ 22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը։ Հունվարի վերջից աղջիկը գտնվում էր կոմայի մեջ։
-
27.07.2015|
20:16
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Քուվեյթում հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել Մերձավոր Արևելքի միասնական ճակատ ընդդեմ ահաբեկչության։
-
27.07.2015|
20:15
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը քննադատել է Արևմուտքին երկակի ստանդարտների, ահաբեկչությանը անհամապատասխան վերաբերվելու համար, հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
-
27.07.2015|
16:59
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։
-
27.07.2015|
16:31
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: