-
06.05.2015|
13:33
Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հայրենականի 70-ամյակի տոնակատարությանը՝ հաղորդել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
-
06.05.2015|
13:32
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մայիսի 6-ին մեկնում է Մոսկվա և մայիսի 9-ին կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին՝ հաղորդել է El Siglo-ն:
-
06.05.2015|
13:31
Մոսկվայում մայիսի 9-ին Ֆրանսիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, նա կմասնակցի տոնակատարությանը, բայց ոչ շքերթին՝ փոխանցում է Europe 1 ռադիոկայանը:
-
06.05.2015|
13:30
Ռոզա Ծառուկյանը Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում:
-
06.05.2015|
13:29
Վեցյակը ներկայացնող Իրանի և ԵՄ քաղաքական տնօրենները Իրանի միջուկային ծրագրի բանակցությունները կշարունակեն մայիսի 12-ին՝ Վիեննայում՝ հաղորդվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում։
-
06.05.2015|
13:28
Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը սկսվեց հանդիպումից Սենատում, որին մասնակցեցին Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզը, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը:
-
06.05.2015|
13:27
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011-ին «շատ մարդկանց է քցել»:
-
06.05.2015|
13:20
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին կհանդիպի Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ, հաղորդվում է Վատիկանի պաշտոնական կայքում՝ մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին հղումով։
-
06.05.2015|
13:19
«Ես այսօր ողջունել եմ ՀՀ նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ում:
-
06.05.2015|
13:18
ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70 %-ը: