-
20.02.2015|
00:04
Երանելի՜ ժամանակներ. համատարած անգրագիտությունը վերացնելու նպատակով Սովետմիությունը ձեռնարկեց «Ликвидация безграмотности» շարժումը։ Անհամար քանակությամբ ժիր հովիվներ և կայտառ կթվորուհիներ նախ սերտեցին այբն ու բենը, այնուհետև հանում-գումարումը և կարդացին համամիութենական գլխավոր խաբեությունը՝ «Պրավդա» թերթը։
-
20.02.2015|
00:02
Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ։
-
20.02.2015|
00:02
Առավոտ լուսո
Նորոգո՛ղ հնությունների, նորոգի՛ր և ինձ,
նորոգությա՛մբ զարդարիր։
-
19.02.2015|
16:32
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում ներկայացվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները:
-
19.02.2015|
15:08
Փետրվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը:
-
19.02.2015|
13:32
Եթե ուզում են, որ իշխանությունը ուժ կիրառի և Մայդանի հնարավորություն լինի, թող կազմակերպեն հանրահավաքը՝ ասել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան ՈՒրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե «Ժառանգությունից» մեղադրանքներ հնչեցին, որ ԲՀԿ քաղխորհուրդն իրավունք չուներ չեղյալ հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը:
-
19.02.2015|
13:31
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է խոսակցություններին, թե ՀՅԴ-ն կարող է կրկին կոալիցիա կազմել իշխանությունների հետ: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ ՀՅԴ-ն իր կամքով է լքել կոալիցիան՝ ընդգծելով, որ կարող են ցանկացած պահի վերադառնալ:
-
19.02.2015|
13:27
Հաստատվել են հոլանդացի ձեռներեց Բաս Լենսդորպի «Մարս 1» մասնավոր ծրագրի մասնակիցները, որ ուղարկվելու են Մարս մոլորակ՝ մշտական բնակության։
-
19.02.2015|
13:26
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները փետրվարի 17-ից 18-ը Հայաթ փլեյս հյուրանոցում մասնակցեցին «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։
-
19.02.2015|
13:19
Տևական ու ծանր հիվանդությունից հետո երկրային կյանքին այսօր հրաժեշտ տվեց մեր թերթի քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանի կյանքի ընկերը: