Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Քերրին և Էշթոնը կքննարկեն էներգետիկ անվտանգության հարցերը

    Քերրին և Էշթոնը կքննարկեն էներգետիկ անվտանգության հարցերը

    01.04.2014| 12:30
    ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ կքննարկի էներգետիկ անվտանգությունը ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեսքստում: Վաղը Բրյուսելում տեղի կունենա էներգետիկայի հարցով ԵՄ Խորհրդի և ԱՄՆ-ի 5-րդ նիստը, որին բացի Էշթոնից ու Քերրիից՝ կմասնակցեն նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օթթինգերը, ԱՄՆ էներգետիկայի նախարարի տեղակալ Դենիել Փոունմենը և Հունաստանի էներգետիկայի նախարար Յոաննիս Մանիատիսը:
  • Մանուել Վալսը՝ Ֆրանսիայի վարչապետ

    Մանուել Վալսը՝ Ֆրանսիայի վարչապետ

    01.04.2014| 12:28
    Կիրակի օրը Ֆրանսիայում կայացել է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձախերը 155 քաղաքներում կորցրել են կառավարման իրավունքը:
  • Էրդողան. Թուրքիային նոր ընդդիմություն է պետք, որ 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի

    Էրդողան. Թուրքիային նոր ընդդիմություն է պետք, որ 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի

    01.04.2014| 12:26
    Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահպանեց իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ստեղծված իրավիճակում ՏԻՄ ընտրություններն ընկալվում էին որպես վստահության քվե վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի քաղաքական ուժին:
  • Բաց չթողնեք

    Բաց չթողնեք

    01.04.2014| 12:14
    Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի «Բարսելոն»-Մադրիդի «Աթլետիկո» և «Մանչեստր Յունայթեդ»-«Բավարիա» զույգերի առաջին հանդիպումները, իսկ վաղը կլինեն Մադրիդի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսիա», «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունները:
  • Անհաջող վերջաբան

    Անհաջող վերջաբան

    01.04.2014| 12:13
    Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատային թագի հավակնորդների մրցաշարը: Առաջին կեսն ավարտելով լավ նոտայով՝ 4,5 միավոր յոթից, Լևոն Արոնյանը, ով մինչև մեկնարկը համարվում էր գլխավորր ֆավորիտը, չափազանց անհաջողակ եղավ երկրորդում՝ պարտություններ կրելով Մամեդյարովից, Անդրեյկինից, Կարյակինից:
  • Ապշեցուցիչ մրցելույթներ

    Ապշեցուցիչ մրցելույթներ

    01.04.2014| 12:11
    Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում փայլուն մրցելույթներ են ունեցել հայ մարմնամարզիկները:
  • Ֆուտբոլը եվրոպական  գերտերությունների  առաջնություններում

    Ֆուտբոլը եվրոպական գերտերությունների առաջնություններում

    01.04.2014| 12:05
    Անգլիական պրեմիեր լիգայում զարգացումները չափազանց հետաքրքիր են դառնում: Երբեմնի առաջատար «Արսենալը» տուրից տուր աստիճանաբար կորցնում է անգամ առաջին եռյակում հայտնվելու հնարավորությունը: Համենայն դեպս մրցաշարային դիտանկյունից հերթական սայթաքում կարելի է համարել սեփական հարկի տակ «Մանչեստր Սիթիի» հետ նրա ոչ-ոքին՝ 1:1, որքան էլ ակտիվում ունեցած պակաս երկու խաղով վերջինս պոտենցիալ առաջատարն է:
  • «Հուշարձաններն օտարելով` Թուրքիան նպատակ  ունի տարածքը զրկելու հայկականությունից»

    «Հուշարձաններն օտարելով` Թուրքիան նպատակ ունի տարածքը զրկելու հայկականությունից»

    01.04.2014| 12:00
    ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 2011-ի դեկտեմբերի 13-ին ընդունել է 306 բանաձևը, ըստ որի, Թուրքիան պետք է իրավական տերերին վերադարձնի իր տարածքում գտնվող հայկական, հունական, ասորական հուշարձաններն ու եկեղեցիները:
  • Աղջեն

    Աղջեն

    01.04.2014| 11:53
    Չարագույժ լուրը արևագալին պղտորեց Իշխնձորի ծիրանաշղարշ առավոտը: Սասնո Խիանք գավառի Բդրցի քուրդ աղան փախցրել էր Սարուխանցոց գեղեցկուհուն: Աղջեն ժամանակ չգտավ վիրավորանքի վրա մտածելու, խոտի դեզի միջից դուրս քաշեց մոսին հրացանն ու տնետուն վազեց՝ տոհմակից ջահելներին հավաքելու։
  • «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    01.04.2014| 11:50
    «Այ դու, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի հանդեպ և Նախիջևանն ու Արցախը տվեցիր թուրքին». այս միտքը հայրենասիրաբար հնչեցրել է երիտասարդ Սոկրատ Հովսեփյանը 1965 թ. ապրիլյան օրերին: Իսկ «Իմ Համլետը» մեկ գործողությամբ պիեսում, ի պատասխան Լենինի` «բոլոր ազգերը ի վերջո կգնան դեպի սոցիալիզմ», երիտասարդ Հովսեփյանը, լիովին ընկալելով լենինյան-ստալինյան դահճային դեմքով (այսինքն` ոչմարդկային դեմքով), ի սկզբանե միլիոնների արյունով շաղախված սոցիալիզմի էությունը, ազնվորեն բացականչել է` «Վա՛յ քեզ, մարդկություն, եթե սոցիալիզմն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել»: