Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Սպառնալիքների բռնկումներին փոխարինում են համեմատաբար չափավոր գործողությունները

    Սպառնալիքների բռնկումներին փոխարինում են համեմատաբար չափավոր գործողությունները

    19.04.2013| 00:28
    Սպիտակ տան վարչակազմի և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար նավթային ընկերությունների պատվերներով գլոբալ նավթային և էներգետիկ բիզնեսն սպասարկող նավթային խորհրդատվական ընկերությունները (կոնսալտինգները) իրենց պատկերացումներն են շարադրել նավթի արդյունահանման, առաքման և վաճառքի ոլորտում հնարավոր վտանգների մասին։ Այդ աշխատանքներին մասնակցել են Ռայսի համալսարանին առընթեր Ջորջ Բեքերի անվան ինստիտուտը (Հյուսթոն), Քեմբրիջի էներգետիկ ակադեմիան (Բոստոն), նավթային ֆինանսական ընկերությունը (Վաշինգտոն), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (Վաշինգտոն), վտանգի խմբերի վերահսկողության կազմակերպությունը (Լոնդոն), ինչպես նաև մի քանի այլ հետազոտական կենտրոններ ու առանձին հետազոտողներ։
  • Փառաբանության աղոթք

    Փառաբանության աղոթք

    19.04.2013| 00:15
    Քո խաղաղությունը պարգևիր ամբողջ աշխարհին, և արարածներիցդ հեռու պահիր Քո ցասումն ու պատուհասը։ Պահիր մեզ, Տեր Աստված մեր, սուրբ և պատվական խաչիդ նշանով` երևելի և աներևույթ թշնամիներից։ Եվ Քեզ փառք հավիտյան։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.04.2013| 00:12
    Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը` հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծո տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։
  • Վարչապետը նույնն է

    Վարչապետը նույնն է

    18.04.2013| 21:57
    Քիչ առաջ` ՀՀԿ խորհրդի նիստում, Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին` տեղեկացնելով, որ վերջինս կրկին նշանակվել է վարչապետի պաշտոնում։
  • Տեր-Պետրոսյանի ստվերը

    Տեր-Պետրոսյանի ստվերը

    18.04.2013| 19:49
    Նորաստեղծ ՀԱԿ-ում ջրերը, կարծես, չեն զուլալվում: Մե՛կ կեղծ հայտարարություններ, մե՛կ միմյանց ուղղված վիրավորանքներ: Փաստն այն է, որ ՀՀՇ-ից ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գաղափարը Լևոն Զուրաբյանինն է, և նա էլ իրականում ղեկավարելու է այն: Սակայն նախկին դաշինքի անդամները չեն համակերպվում այս «ինքնագործունեության» հետ, և առաջիկայում այս հարթության մեջ մեծ բախումներ են սպասվում:
  • Ծառուկյա՞նն է ֆինանսավորել կոնգրեսի համագումարը

    Ծառուկյա՞նն է ֆինանսավորել կոնգրեսի համագումարը

    18.04.2013| 19:47
    ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել:
  • Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ

    Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ

    18.04.2013| 19:41
    Տարբեր քաղաքական շրջանակներ հաճախ են ԲՀԿ-ն նույնացնում երկրորդ նախագահի հետ, ինչն ամեն անգամ հերքում են այդ կուսակցության անդամները: Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունում Քոչարյանի «մարդիկ» բավականին մեծ թիվ են կազմում: Պարզվում է` Քոչարյանն ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն կուսակցության «կադրերին» ընտրելու, այլև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության փորձագետներ «կարգելու» գործում:
  • «Նույն կերպ Արևմտյան Հայաստանում քրդերն ավերում են մեր հնավայրերը»

    «Նույն կերպ Արևմտյան Հայաստանում քրդերն ավերում են մեր հնավայրերը»

    18.04.2013| 19:01
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից Ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ինչո՞ւ են վնասվում, քանդվում մեր հուշարձանները, որո՞նք են հիմնական գործոնները` բնական պայմաննե՞րը, թե՞ մարդկային անտարբերությունը:
  • Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով

    Գրիգոր Գուրզադյանի առեղծվածի բացահայտումը՝ Առնո Սարոյանով

    18.04.2013| 18:53
    Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը, որի շնորհանդեսը կայացավ Կամերային երաժշտության տանը, նրա երկրորդ ստեղծագործությունն է: 2004-ին բավականին մեծ տպաքանակով լույս տեսավ հեղինակի «Ռեզիդենտը» վեպը, որն արագ սպառվեց: Այն էլ, չմոռանանք, մեր ժամանակներում, երբ գրքերը, գրախանութների դարակներում շարված, մնում ու մնում են: Իսկ մինչ այդ նրան հանրությունը ճանաչում էր որպես լրագրողի: Բայց այժմ գործ ուներ հասուն գրչի տեր գրողի հետ, որը մեր գրականություն բերեց նոր ժանր՝ գեղարվեստավավերագրական վեպի ժանրը:
  • Մարգարետ Թետչերը` ԱՄԷ-ում

    Մարգարետ Թետչերը` ԱՄԷ-ում

    18.04.2013| 18:50
    Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներն անդրադարձան 1981 թ. ապրիլին Բրիտանական Թագավորության բարձրաստիճան պատվիրակության այցելությանը ԱՄԷ, որի ժամանակ պատվիրակության կազմում է եղել նաեւ տիկին Թետչերը: