Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՌԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՌԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ
07.06.2011 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«ՈՒմ սիրում եմ` նրան եմ հանդիմանում»-ասում է Հիսուսը, և ո՛չ թե դատապարտում է, այլ հանդիմանում, որ ժամանակին դարձի գանք ու ժամանակին ապաշխարենք, քանի որ ինչպես անհատ մարդիկ, բոլոր եկեղեցիներն էլ մեղքեր ունեն Աստծո առաջ, որ գիտենք Հայտնության Գրքից: Բայց պարոն Բագրատյանի ատելությունը (Religions.am) մեծ չափով միայն դատապարտման է հետամուտ` խեղաթյուրելով հայոց հոգևոր պատմությունը:
«Ամենայն հավանականությամբ, երբ արաբները յոթերորդ դարում մուտք գործեցին Հայաստան, ապա նրանց շնորհիվ էր, որ մենք որպես ազգ վերածնվելու հնարավորություն ստացանք: Մենք պատմության էջերից անհետացող ազգ էինք: Ի՞նչ արեցին արաբները: Նրանք կտրուկ սահմանափակեցին, իսկ շատ տեղերում մասսայաբար վերացրին եկեղեցուն տրվող հարկը և իրենք Արաբական պետության հանդեպ դրեցին դրամական հարկ»:
Ահա թե ինչպես մեր երկիրն ու ազգը փրկվեց, ըստ Բագրատյանի. արաբները գալիս իշխում են, սահմանափակում կամ մասսայաբար վերացնում եկեղեցուն տրվող հարկը, իրենց Արաբական պետության հանդեպ դնում դրամական հարկ, որ հայերս տանք, և մենք... վերածնություն ենք ապրում: Վերածնության խիստ տարօրինակ եղանակով չի՞ հիանում նախկին վարչապետը: Ըստ Բագրատյանի այս «աշխարհայացքի», որպեսզի հաճախակի վերածնվեինք` մեզ ցեղասպանվել էր պետք, մեծ երկրաշարժ, կամ մեզ գաղութացնող գերիշխանություններ: Այժմ էլ, որպեսզի վերածնվենք, գուցե Բագրատյանը որոնում է օտար մի նոր գերիշխանություն, որ խոշոր հարկեր դնեն մեզ վրա ու... այդպե՞ս վերածնվենք: Ըստ էության, վերածնության անվան տակ` խարդախ մի խաղ, որից հազարավոր հայեր փախան իրենց Մայր հայրենիքից: Միայն թե, ըստ Բագրատյանի, եկեղեցուն այսօր որևէ բարիք չհասնի` ո՛չ Աստծո օրենքի տասանորդը և ո՛չ էլ «Հայոց կանոնագրքով», որ աստվածային արդարության է հետամուտ, եկեղեցուն տրվող պարտավոր այլ օրհնաձեռ տուրքերը: Սակայն, իր այս ատելավառ սվաղը, ասել է` կեղծիքը, որպեսզի արդարացնի, Բագրատյանը խոսքի սկզբում խիստ երերուն մի հենարան է դնում. «Ամենայն հավանականությամբ», ասում է նա: «Հո չեմ ասել հաստատ, այլ հավանորեն եմ ասել»: Փորձադա՞շտ ենք, ինչ ենք: Եվ կամ, խելամիտ խոսելը մի՞թե ամոթալի բան եղավ արդեն:
Հայտնի է, որ պատվիրաններ չպահելու պատճառով է որևէ երկրի վրա Աստծով թույլատրվում այլ ազգերի հարձակումներ, երկրների գրավումներ, սպանդ, երկրաշարժեր, այլ աղետներ և գերիշխանություն: Եվ բանալին ու բժշկությունը նախ Աստծո պատվիրաններին դարձի մեջ է: Եվ այդ դարձով են գրավված երկրները վերստին ազատագրվում: Իսկ պատվիրաններին դարձի շեփորը, այսինքն ազատագրումը, միշտ էլ եկեղեցին է հնչեցրել իր որդիների միջոցով կամ էլ պարտավոր է հնչեցնել: Եվ գերիշխանությունների ժամանակ եկեղեցին է իմաստությամբ կարգավորել մեր ժողովրդի գոյատևման խնդիրները: Միայն չիմացողներին կարող են Բագրատյանը կամ նման կերպ մտածողները եկեղեցու դերը նսեմացնել կամ անպետք ներկայացնել: Հենց նրա ասած յոթերորդ դարը միայն վերցնենք:
Մեր պատմությունից լավ հայտնի է, որ յոթերորդ դարում արաբ մեծերը խորապես հարգելով Հայոց իմաստասեր մեծ կաթողիկոսին` Հովհաննես Օձնեցուն, նրա խնդրանքով, թե՛ զորք էին տրամադրում հույներին Հայաստանից դուրս քշելու, թե՛ քրիստոնյաներին չէին նեղում իրենց դավանանքի մեջ, ուր էլ նրանք գտնվելիս լինեին, նաև որ` եկեղեցին ազատել էին հարկերից: (Ս. Հովհաննես Օձնեցի: Երևան, «Իրավունք» հրատ., 2010 թ.): Օձնեցին Աստվածային տիեզերահռչակ օրենքները, որ տարբեր տեղերում և բարձրագույն ժողովներում էին ընդունվել, համահավաք անելով, չթարգմանվածներն էլ թարգմանելով, այդպես ստեղծեց մի աներեր ու զորեղ հենարան՝ իմաստուն եկեղեցի և իմաստուն իշխանություններ, Աստծուն հաճելի՝ կարգավորված ժողովուրդ ունենալու համար: ՈՒ եթե հավելենք, որ այդ վիթխարի, առողջաբեր աշխատանքը սուրբ Օձնեցին կատարեց ոչ թե խաղաղ ժամանակներում, այլ մեր ժողովրդի մեծ փորձություններից մեկի ժամանակ, երբ Հայաստանը մեկ հույների դաժան բռնատիրության տակ էր և մեկ արաբների գերիշխանության, ապա այդ գործը կատարողը ավելի վիթխարի է դառնում՝ ապագայի հանդեպ իր հաղթական հույսով, հավատով և Քրիստոսի հաղթության հանդեպ՝ իր աներեր վստահությամբ, թե Աստծո Խոսքը լսող ժողովուրդը մի օր ազատագրվելու է գերություններից՝ առավել հիմնավոր գործադրելով հանցանքը կրճատող այս առողջաբեր կարգ ու կանոնները:
Օձնեցու կատարած այս համահավաքը դարձավ ընդհանուր, մի զորավոր կանոնագիրք, որն այսօր մեզ հայտնի է «Կանոնագիրք Հայոց» երկհատորյա ժողովածուով:
Բարեպաշտությո՞ւն է, միթե, երբ պարոն Բագրատյանն այս ամենի վրա խաչ է քաշում, ձայն չի հանում և լռում է` յոթերորդ դարում հանիրավի դատարկ ու անպտուղ դուրս բերելով մեր Մայր եկեղեցին: Իսկ լռում է, որովհետև Օձնեցու հանրաճանաչ այդ գործունեությունների մասին, երբ լռի, ապա անտեղյակ ընթերցողի աչքին ավելի նսեմացած ու վնասակար կպատկերվի եկեղեցին, նպատակ, որ Բագրատյանն է, ցավոք, ագահորեն հետամտում: Իսկ ի՞նչ է այդ լռության վարձը, նոր գերիշխանությա՞ն հրավերը Հայաստանի վրա: Այդպե՛ս էլ կա: Նոր գերիշխանությունը եվրա-ամերիկյան քայլերով մտնել սկսեց Հայաստան` Բագրատյանենց իշխանության օրոք, Նեռի 666 համակարգով: Սակայն եթե Օձնեցու կազմած հռչակավոր կանոնագրքերով մեր իշխանավորները հոգևոր Բանին հավատարմեին, անկարելի է, որ քրիստոնեությանն օտար գերիշխանությանը տեղիք տային, ինչպես վիշապ օձի ճտին են տեղիք տալիս, որ պիտի մեծանա ու գազան դառնա, Անկախ Հայաստանը գաղտնիորեն դարձնելով այդպես` ծանր կախյալ ու արագ հաշմվող: Մեջտեղում դրսի բոբո դյադյաներից դրամ վերցնելը կար, կամ նրանցից վախենալը առավել, քան ամենայն Տեր Աստծուց: Առաջին իշխանությունը այդ չար համակարգը ներմուծեց, և արդեն անկախության անձնագրերի մեջ առաջին ծիլերը կան: Առաջին իշխանության հրատարակած անձնագրի մեջ ո՛չ մարդու ազգությունն է հիշատակվում և ո՛չ հայրանունը (որ ձեռնտու էր Նոր Բաբելոնին, գլոբալացնողներին): Ընդ որում, անձնագիրը դրսում հրատարակվեց առանց խորհրդարանում նախօրոք քննության դրվելու: Անկախության առաջին իսկ անձնագրերում արդեն «Անհատական համարի», նույնն է թե` «մեքենայական, կախյալ նոր մարդու» կամ մեր իշխանության իմացությամբ ստրկության վաճառվողի տեղը նշելով, որ հետո պիտի լրացվեր, դառնար էլեկտրոնային կրիչ, ապա` առաջիկայում` Անհատական քարտ, ապա` աջ ձեռքին սրսկվող Անհատական համարանիշի չիպ: Այդպես եկող հաջորդ իշխանություններն առաջինի կիսատ թողածը շարունակեցին: Առաջինները համակարգն արդեն, ըստ անձնագրում նշված «Անհատական համարի», ընդունել էին, որի հիմքով մյուսները հիմնեցին Անհատական քարտը, որը հետո, ըստ հավատացյալների բողոքների` փոխվեց սոցքարտի, որով, ըստ էության, ոչինչ չփոխվեց, բացի 666-ի ծածկագրի` ակնհայտ ու խայտառակ կնիքի հավելումից, որի պատկերը մամուլում տպագրվեց` ծածկագիրը բացված վիճակում: Կլոր կնիքի մեջ սպիտակ մասը գլխիվայր շուռ տված վեց է, որ որպես բանալի է հանդես գալիս: Եթե սպիտակ այս վեցը դնենք մուգ զանգվածի մեջ` ճիշտ երեք անգամ կրկնվում է` ի հայտ անելով խայտառակ համակարգի անվանակրին` Նեռին, որ, ըստ գրվածքի` լայն բերան է բացելու Աստծո ու նրա եկեղեցու դեմ: Եվ համակարգը, ըստ պատվիրատուի կամքի, այնպես է ներկայացվում, որ իբր հայերս ենք խնդրել այդ համակարգի զոհերը դառնալ: Ինչպես ասում են, «Գրանտ ենք շահել»` ինքներս մեզ վաճառելու ապագա բուռն ստրկության: Այս համակարգը տարբեր երկրներում տարբեր անուններով է, բայց բնույթը` նույնը: Համակարգի բուն բնույթը մարդկանց համարակալումն է, ինչպես անասունների և Հայտնության մեջ գրված Մեծ Բաբելոնի բռնատիրության համար դուռ բացելու սկիզբը: Այդտեղից արդեն սկսվում են նաև Հայոց առաքելական եկեղեցու մերօրյա հալածանքները, կաթողիկոսին համոզելո՞ւ, թե՞ սպառնալու, ուղիղ խոսքով ասած` որոգայթելու «Բարձր մակարդակի» կոչված կեղծարդար հանդիպումներով: Եվ ըստ սուրբ Սահակ Պարթևի տեսիլքի (Ղազար Փարպեցի), որ պատմում է մեր օրերի և ապագա ժամանակի մասին, մինչև Քրիստոսի գալուստը, Նեռի գործակատարները սպանելու են Հայոց կաթողիկոսին: Մեջբերենք. «Արդարության վրա գոռոզացած թշնամու ժամանակում (666 համակարգի գոռոզացած բոբոներին նկատի ունի- Մ. Ո.), արդար քահանայապետ է նստելու սուրբ Գրիգորի տոհմից և քահանայացած առաջինը մեռնելու է՝ կրելով բազում չարչարանքներ կորստյան իշխանի սուտ առաքյալներից և վախճանվելու է խաղաղությամբ, ոչ թե սրով։ Եվ նրա մյուս զավակը, հաջորդելով քահանայապետության աթոռին և երկար ժամանակ դիմանալով տանջահարությունների ու հարվածների, սովի, հալածանքների ու դառն նեղության, անօրեն իշխանի դահիճների սրով է ընդունելու մարտիրոսական մահը»: Իսկ Հակաքրիստոսի այս համակարգի մասին Հայտնության Գիրքը նախազգուշորեն հետևյալն է պատմում. «...և պիտի ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց»:
Ճիշտ որ, ըստ Հայտնության նախազգուշացրածի, հասավ մի օր և ավելի է խորանալու, որ առանց այդ համակարգի` ոչ ոք գնում ու վաճառք արդեն գրեթե չի կարողանում իրականացնել:
Բագրատյանը վարչապետ լինելով, չեմ կարծում, թե տեղյակ չլիներ կամ թե այժմ տեղյակ չէ այդ չար ու տխմար համակարգի ներմուծմանը, քանի որ նման խնդիրները այլ մեկի միջոցով չեն լուծվում կամ կատարելագործվում, ըստ աշխարհին պարտադրած իր փուլերի, եթե ո՛չ առանց առաջին դեմքերի` նախագահի և վարչապետի ղեկավարության կամ համաձայնության: Անշուշտ, Բագրատյանն այդ ամենի մեջ իր մասնակցությունն ուներ, եթե անգամ դեռ վարչապետ էլ չէր, որովհետև ՀՀՇ խորհրդի անդամ էր, իսկ այն օրերին ՀՀՇ խորհուրդն ավելի զորավոր էր, քան պետական խորհրդարանը: Եվ հաճախ ինչ ՀՀՇ խորհրդում ընդունվում էր, պետական խորհրդարանի կարծիքը չէին էլ հարցնում: Այս համակարգը երբ Ռուսաստանում ներդրվեց, ռուս հավատացյալ ժողովրդի որոշակի մի թիվ, իրենց ընտանիքներով հեռացան բնակավայրերից` անտառների մեջ բնակվելու` ականջ դնելով Աստծո այս զգուշացումներին. «Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում. Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրա, այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից...» (Հայտնություն 14): Ինքս էլ, անձնագրի այդ աղտոտումը հայտնատեսությամբ իմանալով` ո՛չ իմ երազած Անկախության անձնագիրը հանեցի, ուր անհատական համարի տեղն արդեն նշված էր, և ո՛չ էլ չար համակարգի հաջորդ փուլի` սոցիալական քարտը:
Խոսեցինք ռուս հավատացյալներից և այն մասին, որ համակարգը ողջ աշխարհին և բոլոր ժողովուրդներին էր (և է) տարբեր խաբեություններով պարտադրվում: 2001-ին լրագրողների մի խումբ հանդիպեց ռուս ծերունի իմաստուն հոգևորական Հայր Կիրիլին` իմանալու նրա կարծիքը համակարգի մասին. ինչն էլ մեջ ենք բերում, որպես Աստծո ընդհանուր եկեղեցիների, (բնականաբար նաև Հայոց առաքելական եկեղեցու) կարծիքը` չարի համակարգի նկատմամբ.
«...Տեր Հայրը փաստեց, որ նման իրավիճակում մարդ հաճախ ստիպված ընդունում է անհատական համարը։ Նա չի մեղադրում և չի կարող մեղադրել նմաններին, սակայն նաև այդպիսիների զգոնությունը պետք չէ բթացնել։ Նրանց պետք է բացատրել, որ այժմ կլինի համար, վաղը քարտ, հաջորդ օրը՝ չարի կնիքը։ Այդ ամենը կարող է տեղի ունենալ շատ արագ։ Եվ հետո ավելի շատ դժվար կլինի հրաժարումը, քան այժմ։ Ահա թե ինչու, ավելի լավ է, եթե հնարավորություն կա, ապա այժմ իսկ հրաժարվել։ Քանի որ հետագայում այս առումով եղած օրենքներն ու հանգամանքները ավելի բռնի կկիրառվեն։ Հարկավոր է հիշել և հիշեցնել այն մասին, որ բոլորիս էլ փորձություններ են սպասում։ Մենք կոչված ենք քարոզելու մեր հավատարմությունը Քրիստոսին։ ...Տեր Հայրը օրինակ բերեց՝ Հայտնությունից. Գազանը ելնում է ծովից: Այդ ծովը մեր մեղքերի, մեր կրքերի ծովն է։ Մեր մեղքերն ու կրքերն են ծնում այդ Գազանին։ Իսկ այդ Գազանին կուլ չգնալու համար, հարկ է, որ առավելագույնս արթուն և քրիստոնեավայել ապրենք, ինչը պակաս կարևոր չէ, որքան միջոցներ ձեռնարկելը դիմագրավելու համարակալումը։
Հարց է ծագում ՝ ինչպիսի՞ն է մեր պետությունը։ Քաղաքացինե՞ր ենք, թե՞ ճորտեր։ Հալածյալնե՞ր ենք, թե՞ աքսորականներ։ Հա՞րկ է արդյոք, որ մենք գնանք դեպի այդ իրադրությունը տանող ճանապարհով։
...Եվ պետությունը, թվում է, դեպի լավն է փոխվում, սակայն ո՞վ է մտցնում այդ համարները։ Մենք գիտենք, որ մեր իշխանություններն այնքան էլ ազատ չեն. շատ բան նրանց թելադրում է «Համաշխարհային կառավարությունը»։ Բարձր պաշտոններ զբաղեցնող այդ մարդկանց՝ գեներալներին և մյուսներին, եթե նրանք իսկական ուղղափառ քրիստոնյաներ են, ասենք, որ նույնպես պիտի պատրաստ լինեն ՝ չարչարվել հանուն Քրիստոսի»։
Ինչպես տեսնում ենք, դրությունը առավել քան լուրջ է: Եվ այս դիտակետերից եթե նայենք Բագրատյանի հրապարակմանը, ապա հրապարակման հարձակումը Մայր Առաքելական Եկեղեցու վրա` Նեռի ծրագրերին մասնակցություն է նշանակում, որն այսպիսի դրույթ ունի. «Մեր նպատակը չէ, որ եկեղեցին իսպառ վերացնենք, այլ հավատը կհաշմենք Քրիստոսի հանդեպ, առանց որի եկեղեցին կդառնա անզոր մի հիմնարկ»: Այդ բանի համար հարկ էր «Եկեղեցու գլխին սարքել»: Եվ իր իսկ կամքով պարոն Բագրատյանը փորձել է նման ինքնապատվեր, թե՞ պատվեր իրականացնել` սուտը որպես ճիշտ, ճիշտը որպես սուտ պատելով բարկության սվաղով: Սակայն Քրիստոսի եկեղեցու դեմ դուրս եկած, թե Քրիստոսի, նույնն է: Իսկ Քրիստոսի դեմ ո՛չ ոք չի կարող, ի վերջո, հաղթանակ տոնել կամ դիմանալ, բացի թույլատրված ժամանակից և մեր ապաշխարությունների չափ ու կշռից, արժեքից։
Այս ևս հիշենք, ի վերջո, Նեռն ու իր գործակատարները պարտվելու են Հայաստանում, ինչպես այդ մասին վկայում է սուրբ Սահակ Պարթևն իր տեսիլքում: Եվ եկեղեցու որդիները` զորությամբ լցված այրեր և անգամ դուստրերը եկեղեցու` պիտի սքանչելիորեն հաղթեն վիշապին, աշխարհն անապատացնող պիղծին (Ղազար Փարպեցի), որի կողմից է, ցավոք, խոսափող վերցրել պարոն նախկին վարչապետը:
Մաղթենք. թող որ Աստված քրիստոնյաներիս, նախկին վարչապետին նույնպես, խոր ապաշխարություն իրագործել տա Նոյի և Հայկի երկիր Հայաստանում: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ


Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ