Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԲՀԿ-ՈՒՄ ԻՍԿԱՊԵՍ «ԺԵՐԵԲՅՈՎԿԱ» ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

ԲՀԿ-ՈՒՄ ԻՍԿԱՊԵՍ «ԺԵՐԵԲՅՈՎԿԱ» ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
30.03.2012 | 00:00

Այս ընտրություններն իսկապես աննախադեպ են ստացվում: Ոչ միայն դհոլամանիայի, ցուցակներում առկա «էկզեմպլյարների», «ներդրվածների», այլև «պոլիտտեխնոլոգիաների» առումով:

«ԻԶԱ՜, ՑՀԱՍԿԱՑԱ՜. Է՞Ս ԻՑԱ՜. ՓՈՍԵՑՑԻՑԱ՞»
ՈՒ որքան էլ ԲՀԿ-ում խիստ ժրաջանորեն փորձեն ժխտել, որ` չէ, նանո տեխնոլոգիաների այս դարում իրենք «լոտո» են խաղացել (ԲՀԿ-ականներն այդ օրն իրենց հետ «պատահածը» հենց այդ բառով են բնութագրում` մեկ բացառմամբ` «լոտո էինք խաղում, բայց լոբի չկար»), անհնար է:
Քարերն աղաղակում են, որ համամասնականի մինչև քսան հորիզոնականը ԲՀԿ-ում որոշվել է բաց «ժերեբյովկայով»: Ընդ որում, այդ կոնֆիգուրացիայում «լոտեր» են ունեցել թե՛ Քոչարյանը, թե՛ Ծառուկյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանը և, բնականաբար, Սերժ Ազատի Սարգսյանը, ինչի արդյունքում էլ խիստ էկզոտիկ ցուցակ է ստացվել (հանած` Երվանդ Բոզոյան-Անդրանիկ Թևանյան դուետը): Մնացածի հարցը, ինչպես ասացինք, լուծվել է գեղական կարգով:
Կանչել են «լիբերալ», սոցհարցումներով «առաջին տեղում» գտնվող ահարկու քաղաքական ուժ ԲՀԿ-ի ներկայացուցիչներին (տեղական կառույցների ղեկավարներն էլ են կանչված եղել, կանչված չեն եղել Գոհար Ենոքյանը, Վարդան Բոստանջյանը, Վաչիկ Խուրշուդյանը, ինչից էլ հասկանալի է դարձել, որ նրանք ցուցակում չեն լինելու. ի դեպ, որքան էլ մեր կողմից շատ հարգված Ռոզա մայրիկի մտերիմ ընկերուհի տիկին Գոհարն ասի, որ ինքը նեղացած չէ իր հարազատ կուսակցությունից, իր դեպքի համար ևս քարերն աղաղակում են. մի բան էլ ասում են` Ծաղիկ Ռուբոն խիստ «ձաղկել» է յուր լիբերալներին «լոտոյի» մոմենտով, թե` ոնց կարելի է 21-դարում էսպես բան անել. սակայն էդ էլ իր համար է արել, որովհետև ինքը քսանյակի մեջ է «գրված» եղել), թղթերի վրա գրել են համարները, լցրել «տոպրակն» ու ասել են` «քաշե՜ք»:
ՈՒ ԲՀԿ-ականները հո չե՜ն «քաշել», հո չե՜ն «քաշել»: Որ արդար լինի: Որ բողոքավորներ չլինեն: Որ ցուցակ կազմեն բենդերորեն արդար ու հայտնվեն հայոց առաջին ներկայացուցչական մարմնում, որպես… «քաշած» ընտրյալներ:
Բայց` ամեն բան հերթով:

ԲՀԿ-Ի «ՊԱՏՄԱԿԱՆՆ» Է ԼԱՎ
Թե ով է ԲՀԿ-ին ու նրա լիդերին հուշել` «կարտոլա-ակնոցա-սիլիտրացումից» անցնել նոր ցիկլի ու քաղաքական կուսակցության պատմության նոր էջ գրել` համամասնական ցուցակի համար «ժերեբյովկա» կազմակերպելով, աղբյուրները լռում են:
Բայց որ դրանով առաջանցիկ քաղաքական ուժին իր «գաղափարական» տեղը, խնդիրների նկատմամբ ունեցած «մակարդակը» ցույց տալու, հետո էլ, ի անհրաժեշտություն, մեյդան հանելու խնդիր է լուծվել, ոչ ոք, նույնիսկ մեզ հետ զրուցող, «ժերեբյովկա» անցած ԲՀԿ-իստները չէին կասկածում:
Մենք էլ «կասկածող» չենք և համոզված ենք, որ «խորհրդատու ռեժիսորը», չի բացառվում, նաև «կադրեր» ունենա, թե ոնց են ԲՀԿ-ի պատվարժան այրերն ու այրուհիները ձեռները մտցնում համապատասխան «ամանը», քաշում իրենց համամասնական համարը (բանաստեղծական ստացվեց` համարյա «այդ մասին, վերջին դասին» հանգով), և այն ինչ-որ պահի հայտնվի «Youtube»-ում, պեյզաժով, թե ինչպես են քաղխորհրդի «մույս» անդամները հետևում այդ հույժ քաղաքական-պատմական գործընթացին ու նրա դետալներին:
Ահա և Արագոն` Արագած Ախոյանն ախոյանաբար «քաշո՜ւմ» է թվագրությունն ու «քաշվում» մի ուրիշ ձև: Մի՛ մոռացեք, նա, ի տարբերություն Վովայի (Վովան ընդամենը Կոտայքի մարզը պետք է միացնի Հայաստանին) ու Աղվան Գառնիկիչի (վերջինս էլ բաշարեց ընդամենը Արագածի, ոչ` Ախոյան, շուրջը պար գալ) փոքր-չնչին գործերով չի զբաղված. Ախոյանը` շա՜տ ախոյանաբար, գլոբալ խնդիրների է հակված, որպես լիբերալ տղա. նա պետք է Արևմտյան Հայաստանը միացնի Արևելյանի՜ն, պա՜ր գա ծիծաղախիտ Վանա ծովի ափին (ա՜խ Թամար, դե արի մի ասա, որ ինչ-որ մեկը հաստատ վրեժ է լուծել ԲՀԿ-ից` Թամարին դնելով 16` ոչ «ժերեբյովնի» համարում, որպես քաղաքական ծաղր` տիկին Ենոքյանի, Վարդան Բոստանջյանի, էլ չենք ասում Թևանյանի ու մեր կողմից նույնքան հարգելի Երվանդ Բոզոյանի բացակայության կողքին):
Եվ ուրեմն` Արագոն «քաշած» է լինում 47 համարը. իսկ էդ սրտով ու «համարով» Արագոն էլ ո՞նց պար գա Վանա ծովի կողքերին: Արագոն շատ արագ, օպերատիվ` ոտքի վրա բիզնես-պրոյեկտ է գծագրում-իրականացնում. կողքը կանգնածի հետ, որն ավելի «լավ» համար է քաշած լինում, ձեռանց պայմանավորվում է, որ փոխում են «ժերեբյովկաները», ու Կոլյայիչին թախանձում` փոխենք, էլի, Կոլյայիչ, փոխենք:
-Հավատացեք և փոխեք,- զահլահան հրահանգում է Կոլյայիչը:

ՀԱՎԱՏԱՑԻՆ ՈՒ ՓՈԽՎԵՑԻՆ
Ախոյանը դառնում է 35 համարը: Ինչը, անշուշտ, անչափ օգնելու է նրան Արևմտյան Հայաստանի հարցերը օպերատիվ լուծելու, ինչպես նաև պար գալու խնդիրներում:
Բայց սա եղել է ԲՀԿ «ժերեբյովկայի» միակ «հեփի էնդը»: Մնացած «դետալներում» ֆարսը կրկնվել ու ողբերգության է վերածվել: Բանն այն է, որ «համարներ» քաշածները, ինչպես բոլորս, հավատացել են, որ ԲՀԿ խոսքը գործ է: «Քաշել» են իրենց համարները ու չաղ-ուրախ-բախտավոր գնացել են տուն` երջանիկ, որ քսանից բարձր լավ տեղում են:
Առավոտյան հրապարակվել է համամասնական ցուցակը, տեսել են` իրենց «ժերեբյովչնի» տեղում ուրիշ մարդ է «գրված», ու հասկացել են, որ ԲՀԿ-ում, ինչպես միշտ, «ночью начинается кариес». մի բան ասում, գիշերը քնում, առավոտը զարթնում, ուրիշ բան են անում:
Հիմա ԲՀԿ-ում քննարկման թեման «ժերեբյովկայի» հաջորդ նոմինացիան է: Ասվել է` ոչ մի կապ չունի` ով որ համարն է ցուցակում. «Կյանքի հարիֆներիս ասին, որ ընտրություններին շատ լավ աշխատեք, ձայներ բերեք, ուզում է` 200-երորդ համարն էլ լինեք, ուզում է` որ համարն էլ լինեք, պատգամավոր եք դառնալու. հնարավո՞ր է տենց բան. ո՞նց են էդքանին հանելու, որ մենք առաջ գանք. դառնանք պատգամավոր, էդքան «քցել» հնարավո՞ր է»:
Հնարավոր է, անհնար ոչինչ չկա այս աշխարհում, սիրելիներ: Այն էլ քաղաքականության մեջ: Ի՞նչ է պատահել. կհանեն Օսկանյանին, Գուգոյին, «հուր հեր ունեցող» Հմայակին, էն ջահել-սոսկալի կարիերիստների մասին արդեն իսկ խոսվում է, որ հանում են, ու ձեզ կբերեն առաջ` պատգամավորելու, «չքցելու», իրենց խոսքից վերջապես գործ սարքելու:
Մնում է, որ հավատաք, սիրելիներ:
ՈՒ փոխվե՜ք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ