Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԳԱՄԲԻ՞Տ, ԹԵ՞ ԷՆԴՇՊԻԼ

ԳԱՄԲԻ՞Տ, ԹԵ՞ ԷՆԴՇՊԻԼ
22.04.2011 | 00:00

Ի սկզբանե Բանն էր: Չէ, բարևելն էր: Մարին «ծնեց» Րաֆֆիին, Րաֆֆին հրովարտակեց ժառանգականներին, ժառանգականները բարևեցին ՀԱԿ-ին, Լևոնը զրուցեց «Րաֆֆիին», Սերժն անդրադարձավ մարտի 1-ին:
Ասաց՝ թող լինի։ Եվ եղև:
ՈՒ այդ ամենը բարի էր:
Մի խոսքով. բոլորին է հասկանալի, որ մեր ներքին գործերին «չխառնվող» տիկին Մարիի նուրբ ձեռքի գործն էր, որ Րաֆֆին ծոմից հետո շատ արագ, դեռ Ավագ շաբաթը չավարտված, աշխարհիկացվեց, և այն էլ՝ պանթեոնում, զրույցի բռնվելով Տեր-Պետրոսյանի հետ:
Ի դեպ, ասում են՝ այս օրերին տիկինն իր ռեզիդենցիայում էլի մի պարտիա քաղաքական գործիչների է ընդունել ու էլի նրանց դոշին ամրացրել յուր հայտնի՝ քաղաքացիական հասարակության մասին համալսարանական զեկույցը, որպեսզի վերջիններս, ի տարբերություն Սոս Սարգսյանի (էս էլ մի ուրիշ կինո էր. Հայաստանը յուր դաշնակցամետ երբեմնի նախագահի թեկնածուով Օբամային հասկացրեց. կարող ենք և առաջիկա ընտրություններում չպաշտպանել թեկնածությունդ… ու որ էսպես է՝ բա՜րև, ՀոՀիԴա, դու վերջերս քեզ շա՜տ ճիշտ ես պահում. հիշենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն տարված դագաղը), հա՛, տիկին Մարին շատ է ուզում, որ բոլորը հասկանան, որ ինքը՝ հե՜չ, ըսկի չի ուզում Հայաստանում «Ղրղզստան անել». ձիեր մտցնել պառլամենտ, ցանկանալով ցանկանում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթի:
Ինչպիսի՜ ազնիվ մղում:
Թարսի պես էլ՝ հրեն հաղթում է: Նախ այն, որ Լևոնն ու Րաֆֆին խոսեցին միմյանց հետ, դա նշանակում է, որ ՀԱԿ-ը, չնայած իր միտինգների «հեղափոխական» մարդաշատությանը, հաշտվում է Մարիի այն մտքի հետ, որ «Ժառանգությունն» այս պառլամենտում նույնպես պետք է լինի:
Եվ հետո, այդ «բարևն» ու «լինումը» խիստ ձեռնտու են նաև Սերժ Սարգսյանին: Ճիշտ է, ՀԱԿ-ը կցանկանար առանց միջնորդի երկխոսել նրա հետ, սակայն՝ «ո՞վ տար նրանց վարգելը եղանց և վազելը եղջերվաց»: Նույնիսկ ձիավարժարանում հայտնի լոտեր ունեցող տիկինը չէր կարող (ԱՄՆ-ում եղնիկ կա՞, թե՞ էնտեղ միայն Twitter-ներ, Facebook-եր ու Wikileaks-ներ են):
Սերժ Սարգսյանն այս և մնացյալ հարցերում բավականին հետաքրքիր քաղտեխնոլոգիա է իրականացնում՝ պահեստում պահելով գամբիտի բոլոր հնարավորությունները. ասենք, նա ՀԱԿ-ի հետ տետ ա տետ երկխոսություն սկսի այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը կանգնած կլինի սեփական համամասնական ցուցակը կազմելու «պատմական անցքի» առաջ (հասկանալի չէ՞, թե ինչ կկատարվի այդ ժամանակ ՀԱԿ-ի մատույցներում):
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա Սերժ Սարգսյանն այս «բարևների» արանքում կփորձի «Ժառանգությանն» ուժեղացնել:
Իր մարդկանցով: Հարցնում եք՝ էլ ո՞ւր (հարգանքներիս բուռն հավաստիքը՝ պարոն Ռուբեն Հակոբյանին), սակայն լավ խաղացողին (քիչ հետո կանդրադառնանք նաև «լավ պարողին») ոչինչ երբեք չպետք է խանգարի:
Ահա՜, հասանք «լավին»: Րաֆֆիի ու Լևոնի բարևի «քիրվայությունից» ամենաշատ տուժողները կլինեն հենց քոչարյանականները, որոնք արդեն իրենց «վեշերը» կապել, նավի տոմս առել, «կարմիր գույնի կոշիկը հագել, ակով գոտին կապել», դեսանտային վայրէջքի էին պատրաստվում Րաֆֆիի կառամատույց:
Նրանց դեպորտացիայի ենթարկեցին: Ա՛յ-ա՛յ-ա՛յ:
Էլ չենք խոսում մարտի 1-ի դեպքերի վերանայումն սկսելու էնդշպիլի մասին, պարոնայք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ