Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԽԱ՞ՌՆ ԵՔ

ԽԱ՞ՌՆ ԵՔ
24.01.2012 | 00:00

Հայաստանյան ներքաղաքական «թոփը», համամասնականից հետո, Հրազդանի ընտրություններն են: Ասել, որ ամենախառը այս և «մույս» հարցում հատկապես ՀՀԿ-ն է, այդպես չէ, որովհետև ՀԱԿ-ի բողոքավոր թևն այս փուլում ընդհանրապես «մսուր» չի գտնում` գլուխը վար դնելու` մի շարք մարտահրավերների պատճառով:
Մի խոսքով` ՀԱԿ-ը «որոնման մեջ է» թե՛ Հրազդանի, թե՛ համամասնականի, թե՛ մեծամասնականի առումով (հասկանալի է, չէ՞, որ ՀԱԿ-ը տեխնիկապես-ֆինանսապես այս մի հարցը լուծել անկարող է. ԲՀԿ-ն հո չի՞ կարող հա՛մ իր 41 մեծամասնականին «կերակրել», հա՛մ ՀԱԿ-ի, էլ չենք ասում, որ լուրջ «կերային» ցուցիչ է պահանջում նաև համամասնական ցուցակը, և երկու օրինակից` երկու սմետայով ընտրությունների գնալն ընդհանրապես զոռ գործ է):
Չմոռանանք նաև, թե ինչ դեբոշներ են սպասվում ՀԱԿ-ին` համամասնական ցուցակի մատույցներում: Ըստ մեր աղբյուրների` «Հանրապետություն» կուսակցության լիդեր Արամ Սարգսյանը ոչ մի ցանկություն չունի մաս կազմելու այդ ցուցակի, կուսակցությունից ցուցակ է «ուղարկվելու» Ռաֆիկ Մկրտչյանը, ինչն արդեն շատ բան, եթե ոչ` ամեն ինչ է ասում: Մյուս կողմից էլ, օրերս, ըստ նույն աղբյուրների, բավականին թվով ՀԱԿ-ականներ լքել են «շարքերը», միացել «Ազատ դեմոկրատներին»:
Թերևս սա է նաև պատճառը, որ ակնհայտ ակտիվություն, լուրջ նախապատրաստություն` վասն Հրազդանի ընտրությունների, ՀԱԿ-ի կողմից չի նկատվում: Ըստ նույն աղբյուրների` ՀԱԿ-ին նյարդայնացնում է նաև Սասունի «պահանջատիրությունը» (ինչի համար վերջինս բոլոր հիմքերն ունի ոչ միայն քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտիկ լինելու, այլև ինքը մեծ լոտ դրեց Լևոնի խաղաքարտի վրա` դուրս գալով իր ստնտու Սերժի դեմ, որի թեթև ձեռամբ ոչ միայն պատգամավոր էր` հազար «սազիվ», այլև քաղաքական կենտրոնական խաղացող), և Սասունը, Հրազդանի քաղաքապետ չընտրվելու դեպքում, ՀԱԿ-ից պահանջում է համամասնական ցուցակի հինգերորդ տեղը, ինչն ամենևին էլ ՀԱԿ-ի սրտով չէ:
Չէ՛, չենք ասում` դա է պատճառը, որ ՀԱԿ-ն իր միակ «միջուկային» զենքի` միտինգի անցկացումը «տեղափոխել» է Հրազդանի ընտրություններից հետո: Ինչն էլ, ամենապարզ հաշվարկով, նշանակում է ոչ թե Սասունի սատարում, այլ նրա պարտությունից (իսկ որ ՀՀԿ-ն մեծ ռազմախով է գնում այդ ընտրություններին, ընդ որում` ամեն ինչ անելով, որ դրանք լինեն հնարավորինս ցիվիլ ու արդար, ինքնին տեսանելի է) «դիվիդիների» պոկում` այդ պարտությունից կրիտիկական մասսա, հզոր ամբոխ կերտելու համար:
Հա, ՀՀԿ-ն բոլոր մակարդակներով փորձում է կիրառել նորմալ ընտրությունների մակետը: Անցնող հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ժամուկեսանոց նիստի առյուծի բաժինը «նվիրված» է եղել Հրազդանի ընտրությունների հենց այդ պարամետրին: Ընդ որում, շատ քիչ է պատահում, որ ԳՄ-ն «բարաթով-բանով» որոշում կայացնի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների մասին, այս անգամ բարաթ ու ֆիքսում եղել են, որ պաշտպանում է Արամ Դանիելյանին (ՀԱԿ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սասունը մինչև վերջին վայրկյանը հույսը չի կտրել և պնդել է, որ Սերժն իրեն է պաշտպանելու. էստեղ, իհարկե, կարելի է պաուզան մի քիչ ձգել, բայց դեռ կհասցնենք): ՈՒ թե սրան էլ գումարում ենք Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ Հրազդանում` հանուն արդար ընտրությունների աշխատող «մատյան գունդը», ապա կարծես ավելորդ է թվում դետալը, որ գործադիր մարմնի նիստին չի մասնակցել, սակայն ՀՀԿ-ում է եղել Կովալը (Կոտայքի մարզպետը), որի հետ ԳՄ նիստից հետո բավականին երկար ու հանգամանալից քննարկում է անցկացրել Սերժ Սարգսյանը, հասկանալու` ում խեցգետինը որտեղ է ձմեռում:
Մարզում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ