Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թթվի քարի նման

Թթվի քարի նման
20.04.2012 | 00:00

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն ունի մտավորականի ու քաղաքական գործչի բավականին լուրջ կենսագրություն` սկսած ղարաբաղյան շարժման տարիներից, և մեզ` երիտասարդներիս, հայտնի է որպես եզակի ռեկտոր, որը նաև լուրջ քաղաքական վերլուծաբան է: Նա երկար տարիներ ղեկավարում է հանրապետության կարևորագույն գիտակրթական հաստատություններից մեկը: Արդ, ինչո՞ւ է անցնում մտավորականին վայել կոռեկտության սահմանը: Ի՞նչ պետք է սովորեն այդ անվանի պրոֆեսորից ուսանողները:

Ինչևէ, եթե մյուս ռեկտորները ևս առանց նախարարի թույլտվության մասնակցեին արտասահմանյան որևէ կոնֆերանսի, կհեռացվեի՞ն արդյոք աշխատանքից: Եվ առհասարակ, ում է ակնարկում Զոլյանը, ասելով` «նախարարը ոչնչություն է»: Եթե այս միջադեպը դիտարկենք մեր երկրում քաղաքական սերնդափոխության համատեքստում, հետաքրքիր է, Զոլյանը դե՞մ է քաղաքական սերնդափոխությանը, թե՞ խոցվել է նրա վիրավորված պատվախնդրությունը: Ես, մասնավորապես, կողմ եմ, որ երիտասարդությանը պետք է ճանապարհ տալ, այն էլ կրթված և առաջադեմ երիտասարդությանը: Առանց այդ էլ երիտասարդ նախարարները քիչ են, իսկ մեծահասակներից շատերը թթվի քարի նման ընկել են մեր երկրի զարգացման ճանապարհին: Ի միջի այլոց, իր` իբրև ռեկտոր պաշտոնավարելու ժամանակահատվածում ԿԳ նախարարներ են եղել նաև ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Է. Ղազարյանը, ով փայլուն գիտնական է ու լավ մանկավարժ, և ՀՅԴ ու ՕԵԿ հայտնի ներկայացուցիչները: Արդյոք ո՞ւմ է ակնարկում Զոլյանը: Բացի այդ, եթե նույնիսկ, ըստ պարոն Զոլյանի, նախարարներից ոմանք ոչնչություն են եղել, կրթական գործընթացների վրա դրա ազդեցությունը մենք զգում ենք ռեկտորների «շնորհիվ»:

Եվ հետաքրքիր է, թե ինչ կապ ունի նախարարի հրամանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության վարած քաղաքականության հետ: Կարող ենք ենթադրել, թե ինչ նկատի ուներ Ս. Զոլյանը, հայտարարելով` «Տիգրան Սարգսյանի կառավարությունը, այս հրամանի շնորհիվ, կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն»: Այս քայլով Սուրեն Զոլյանը, կարծես, վերջերս ընդդիմություն դարձած հայտնի քաղաքական ուժի հետ համագործակցելու առաջին քայլերն է անում: Հավելենք, որ հարգարժան ռեկտորի քաղաքական որևէ հնարքի գնալու հանգամանքը դիտարկելիս հասարակությունը պետք է նկատի ունենա, թե ո՞րն է նրա գործողությունների դրդապատճառը, և ո՞ր քաղաքական ուժն է այն ուղղորդում։


Տիգրան ԵՓՐԵՄՅԱՆ

ԵՊՀ մագիստրանտ

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ