«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԾԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԾԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
24.02.2012 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Երբ լսում կամ կարդում եմ, թե օտար երկրներում ծաղկում է կաշառակերությունը, թե չինովնիկները (պետական պաշտոնյաները) իրենց վաճառքի են հանել, անզուսպ ցանկություն եմ ունենում այդ պարոններին գրելու հետևյալ նամակը. «Պարոնա՛յք, որ թույլ եք տալիս ձեզ վաճառվել, գիտե՞ք արդյոք, թե ինչ եք անում և ինչով եք առևտուր անում։ Երբևէ մտածո՞ւմ եք այդ մասին։ Խորամուխ եղե՞լ եք երբևէ դրա էության մեջ։
Ձեզնից յուրաքանչյուրին վստահված է ծառայություն, որի ընթացքում ձեզ պետք է դրսևորեք ըստ օրենքների և աշխատանքային կարգուկանոնի։ Սակայն ինչ-ինչ, գուցե և ամենաէականը, թողնվում են ձեր դատողությանը, ձեր «խղճին և պատվին»։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի պետական իրականությունն անզոր է ամեն ինչ նախատեսելու և չինովնիկներին դարձնելու մշտապես գործող մի մեքենա։ Այսինքն` ձեզնից յուրաքանչյուրը մի անձ է, ով պետք է կարգավորի կյանքի առանձին երևույթները։ Եվ այստեղ էլ հենց անազնիվ գործունեության համար բացում եք ձեր սեփական դուքանը։
Վաճառում եք այն, ինչը ձեզ չի պատկանում։ Ի՞նչ կասեիք անձամբ Դուք, եթե մեկը վաճառքի հաներ ձեր իրերը, ինչպես իր սեփականը։ Մի՞թե չէիք բղավի. «Բռնե՜ք գողին»։ Ձեր ծառայության ընթացքում արվածն ամենևին էլ ձեր սեփական գործը չէ։ Այն, ինչը տրված է ձեզ, կոչվում է «պետական լիազորություններ հասարակական բարօրության պահպանման համար», այլ ոչ թե «մասնավոր իրավունք, որը պաշտպանում է ձեր ամենապատվելի ու թանկարժեք անձնական շահը»։ Մինչդեռ դուք հասարակական բարօրությունը դարձնում եք մասնավոր ապրանք` դրանով հենց խախտելով այն վստահությունը, որին ձեզ արժանացրել են ձեր իսկ ժողովուրդն ու ղեկավարությունը։ Կարծում եք, այդ ամենից հետո ձեզ, այնուամենայնիվ, կհաջողվի՞ պաշտպանել անձնական պատիվն ու արժանապատվությունը։ Կարծում եք` պատիվ ունեցող մարդը պատվի ու խղճի հետ կարող է վարվել ինչպես շատ պահանջարկված ապրանքի՞ ու այն հանել վաճառքի՞։ Կամ գուցե կարծում եք, թե հանցանքի մեջ չբռնվածը գող չէ՞։
Սերնդեսերունդ ձեր ժողովուրդը կուտակել է փոխադարձ վստահության և պետության ու պետական ծառայության նկատմամբ հարգանքի հոգևոր կապիտալ։ Դա իրավագիտության կենդանի պատվարն է, ընդհանուր օրինապահության և օրինավոր իրավակարգի կենսական հիմքը։ Եվ դուք մսխում եք այդ գանձը, որ անձամբ հարստանաք։ Հիմա դուք վատնում եք այդ հոգևոր կապիտալը` դրանով իսկ քանդելով սեփական ժողովրդի քաղաքական սուբստանցիան (էության հիմքը)։
Լինելով անարժան ու անազնիվ` դուք նպաստում եք արժանապատվության կորստին։
Լինելով պատվազուրկ` դուք խայտառակում եք սեփական ժողովրդին և պետությունը։ Դուք հոգ եք տանում, ձեր իսկ բառերով ասած, ձեր «թանկագին» ընտանիքի մասին և այդ իսկ պատճառով զրկում եք սեփական երեխաներին ու ժողովրդին ազնվագույն միասնությունից (ինչն այնքան անհրաժեշտ է յուրաքանչյուր ժողովրդի իր պատմության ընթացքում)` հավատարմության, նվիրվածության ու վստահության միասնությունից։ Իսկ գուցե կարծում եք, թե ձեր հարստությունը կպահպանվի նման ուխտադրժության պայմաններում և կապահովի ձեր անվտանգությո՞ւնը։
Իսկ գուցե դուք թիթեռ եք մեկ օրվա կյանքով։ Էակներ, որոնք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է հայրենիքը, ինչ է ազնիվը և ո՛րն է սոցիալականը»։
Գուցե և մեզնից յուրաքանչյուրը երբևէ մտադրվել է այսպիսի մի նամակ հղել այդ օտար պարոններին, մեծ ջանք թափելով, որպեսզի «Դուք»-ը և «Ձեր»-ը գրի մեծատառով։
Բայց այդ նամակը, հասկանալի է, մնացել է չգրված...
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ