Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Փաստի առաջ են կանգնեցրել

Փաստի առաջ են կանգնեցրել
03.06.2008 | 00:00

Չնայած օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով դաշնակցական երեք նախարարների անակնկալ հրաժարականին, հրապարակավ պնդել էր, թե նրանց համար ՀՅԴ բարձրագույն ղեկավար մարմնի անդամ լինելն ավելի պատվաբեր է, քան նախարար լինելը, այդուհանդերձ դաշնակցական մեր աղբյուրների պնդմամբ` նրանցից ոչ բոլորն են հիացած նման «պատվի» արժանանալու իրողությամբ: Բանն այն է, որ դաշնակցական նախարարներից առնվազն երկուսի համար մեծ անակնկալ էր բյուրոյի անդամ դառնալու փաստը: Առավել մեծ անակնկալ էր բոլոր նրանց համար, երբ երեքն էլ ընտրվեցին բյուրոյի անդամ: Ըստ մեր աղբյուրի` դա նրբորեն կազմակերպված ներկուսակցական խարդավանք էր, որի նպատակը, թեկուզև այս ճանապարհով, այսպես կոչված, «կադրերի ռոտացիա» իրականացնելն էր: Փաստի առջև հայտնված նախարարներին հուշեցին, որ երկու բարձր պաշտոն համատեղելը «անլուրջ զբաղմունք է»: Եվ քանի որ նախարարներից մեկն ինչ-ինչ պատճառներից ելնելով ցանկություն հայտնեց թողնել գործադիրում զբաղեցրած բարձր պաշտոնը, նույնը ստիպված էին նաև մյուսներն անել:

Ս.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5214

Մեկնաբանություններ