Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՎԵՐՋԱՊԵ՜Ս

ՎԵՐՋԱՊԵ՜Ս
18.06.2010 | 00:00

Օրվա «թոփը», ըստ էության, Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումն էր, սակայն նույն օրը տարածված` Հիլըրիի Հայաստան (Ադրբեջան-Վրաստան էլ) այցի լուրն ուղղակի տեղ չթողեց այն մտայնության համար, թե Միացյալ Նահանգները մասամբ հեռանում է տարածաշրջանից: Հա էլի, համ էլ ինչքա՞ն կարելի է հեռախոսը, լույսը չբացված, վերցնել-զանգել, խոսել ու խոսել Սերժ Սարգսյանի հետ: Անհարմար էլ է: Լավ է մի անգամ գալ ու սեփական աչքերով տեսնել, քան էդքան զանգել: Ընդ որում, ամերիկյան տիկինը Հայաստան է գալիս ԱՄՆ-ի Անկախության տոնի նախօրյակին: Սպասենք:
Ինչ վերաբերում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանը, ապա պետք է անդրադառնալ դրան առնչվող իրական և ցանկալի սպասումներին: «Ցանկալի» սպասումների համար «սոուս» էր տեղեկությունը, թե Ղարաբաղ` ռուսական, իսկ Նախիջևան` թուրքական զորք է մտնում: Լուրը բավականաչափ ոգևորել էր ռուսոֆիլ և ընդդիմադիր հայ լայն հանրությանը:
«Խոր անհեթեթություն». արձագանքեց «պաշտոնական» Երևանը մեր հարցադրմանն ի պատասխան, թե հիպոթետիկ առումով հնարավո՞ր է նման «ռասկլադ»: Բանն այն է, որ սույն սցենարը չի տեղավորվում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ գեոպոլիտիկ չափումներում: Իրավական տեսանկյունից. Նախիջևանում «տեղակայվելիք» թուրքական զորքի դեպքում վկայակոչվում է Կարսի պայմանագիրը, և դա այն դեպքում, երբ Կարսի պայմանագրում որևէ զորքի տեղակայման մասին խոսք չկա:
Քաղաքական առումով. եթե Ադրբեջանը գիշերները չի քնում և իր պուճուր երազներում տեսնում է, որ Նախիջևանում թուրքի զորք է տեղակայվել, և զարթնելով «հրավիրում» է այդ զորքը, ապա սույն մոտեցմանը դեմ կլինի, առաջին հերթին, հենց Ռուսաստանը: Բանն այն է, որ ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը բավականին պնդացել է տարածաշրջանում ու խիստ շահագրգռված է ստատուս քվոն պահպանելու մեջ: ՈՒստի, «տեսնել» Նախիջևանում թուրքական զորք, հաստատ Ռուսաստանի մեծ երազների մեջ չի մտնում: Ակներև է, ադրբեջանա-թուրքական ալյանսը գործարք է առաջարկում Ռուսաստանին եռակողմ հանդիպումից առաջ: Ի դեպ, նույն առևտուրն արվեց Մեդվեդևի Թուրքիա կատարելիք այցից առաջ, որն արժանացավ Ռուսաստանի լուրջ «հակահարվածին»: Գումարած, որ Ղարաբաղում տեղակայվող ռուսական զորքերի մասով «ալյանսն» այլևս չի խոսում երկու-երեք շրջանների, Քելբաջարի մասին, ինչը թուրքական կողմի «իդեա-ֆիքսն» էր, որի հետ Ադրբեջանը, բնականաբար, համաձայն չէ: ՈՒստի շատ բնական հարց է առաջանում. «ալյանսը» կոնկրետ որտե՞ղ է «ուզում», որ կանգնի ռուսական զորքը: Անհեթեթություններից անցնենք իրողություններին` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Մինչ հանդիպումը մոտեցումները ռեալ պոլիտիկների մոտ երկուսն էին. «պտիչկա» դնելու համար հերթական հանդիպումն է, որը ոչնչով չի տարբերվի Մայնդորֆի նույնքան ոչինչ չասող դեկլարատիվ, Սոչիում` անդեկլարատիվ հանդիպումներից: Ռուսաստանը պարզապես ցույց կտա, որ գործընթացն իր իրավասության, իր «կոնտրոլի» տակ է: Իմա` կփորձի հասկացնել հեռախոսը ականջից ցած դրած Հիլըրիին, թե Ռուսաստանը գործ է անում այդ ուղղությամբ, հարցի կարգավորումը դեռ Միացյալ Նահանգներին «չեն տալու»:
Հաջորդ մոտեցումն էլ այն էր, որ Ռուսաստանը ցանկանում է մի փոքրիկ համաձայնագիր ստորագրել տալ կողմերին` ուժ չկիրառելու, հարցը խաղաղ կարգավորելու մասին, որ ցույց տա, որ տարածաշրջանում «պապա» է` «պապա», և հասավ ինչ-որ թղթի ստորագրման: Կստորագրի՞ Ադրբեջանը նման «թուղթ»: Եթե լավ առևտուր լինի, հաստատ: Բայց դա Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելու հետ կապ չունի: Մաքսիմում` Ալիևը Մեդվեդևից կկորզի խոստում, որ Ռուսաստանը չի խառնվի աշնանը տեղի ունեցող ընտրություններին: Մինիմում` Ռուսաստանից կպոկի Ղարաբաղին առնչվող ոչ էական քաղաքական հայտարարություն: Էսքան բան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ