-
09.04.2018|
23:29
ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի ՀՀԿ-ի ներկայացրած ցանկացած թեկնածուի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
-
09.04.2018|
23:28
Ադրբեջանի որևէ սադրանք անպատասխան չի մնա` ասել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն նազարյանը:
-
09.04.2018|
23:26
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ:
-
09.04.2018|
23:26
«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
-
09.04.2018|
23:25
ՌԴ իշխանությունները երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են համարում և իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի առնչությամբ` հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
-
09.04.2018|
23:24
Թուրքիան Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում, փախստականների ճամբար կկառուցի` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Ճամբարը կկառուցվի 146 000 փախստականի համար, նրանցից 50 000-ն աֆղանստանցի են, և մեծամասնությունը Իրանի տարածքով պարբերաբար փորձում է անցնել Թուրքիա կամ Եվրոպա:
-
09.04.2018|
23:23
ՀՀԿ-ն ապրիլի 11-ին, ժամը 20-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրելու։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մենք մինչև ապրիլի 16-ը հայտարարելու ենք մեր թեկնածուի անունը»։
-
09.04.2018|
23:22
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները Դամասկոսի հասցեին:
-
09.04.2018|
23:21
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները Սիրիայում:
-
09.04.2018|
23:20
«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ ապրիլի 10-ից Գերմանիայի դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին Շենգենյան գոտու վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով: