Մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի փոխնախարար Բեն ՈՒոլասը Լոնդոնի օդանավակայանում ռուսական ինքնաթիռում անցկացված ստուգումը մեկնաբանել է կազմակերպված հանցավորությունից պաշտպանության միջոց:
Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում շաբաթ ավանդական «զատկական երթեր» են անցկացվել՝ հանուն աշխարհի պաշտպանության: Երթերի հազարավոր մասնակիցներ հանդես են եկել աշխարհում բոլոր պատերազմներին վերջ դնելու, զինաթափման և գերմանական զենքի արտահանումից հրաժարվելու կոչով, հատկապես Թուրքիային:
Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկանում: Հրաժեշտի պատարագը մատուցվել է Քեմբրիջի համալսարանի Սուրբ Մարիա եկեղեցում:
Աման Տուլեևը` Կեմերովոյի նահանգապետը, մարտի 25-ին "Зимняя вишня" առևտրի կենտրոնի ողբերգական հրդեհից հետո հայտարարել է ինքնակամ հրաժարականի մասին: Աման Տուլեևն արդեն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով իր կայացրած որոշման մասին:
Ապրիլի 1-ին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։
Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն արդեն Գյումրիում են: Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին օրեր առաջ տեղեկացրել էր ՌԴ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը։
Մինչ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր...