-
09.04.2018|
23:26
«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները»:
-
09.04.2018|
23:25
ՌԴ իշխանությունները երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն անօրինական են համարում և իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլերի դիմել, այդ թվում՝ գործող առևտրային համաձայնագրերի առնչությամբ` հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
-
09.04.2018|
23:24
Թուրքիան Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում, փախստականների ճամբար կկառուցի` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Ճամբարը կկառուցվի 146 000 փախստականի համար, նրանցից 50 000-ն աֆղանստանցի են, և մեծամասնությունը Իրանի տարածքով պարբերաբար փորձում է անցնել Թուրքիա կամ Եվրոպա:
-
09.04.2018|
23:23
ՀՀԿ-ն ապրիլի 11-ին, ժամը 20-ին Գործադիր մարմնի նիստ է հրավիրելու։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մենք մինչև ապրիլի 16-ը հայտարարելու ենք մեր թեկնածուի անունը»։
-
09.04.2018|
23:22
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները Դամասկոսի հասցեին:
-
09.04.2018|
23:21
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները Սիրիայում:
-
09.04.2018|
23:20
«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ ապրիլի 10-ից Գերմանիայի դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին Շենգենյան գոտու վիզաներ կտրամադրի «Վիզամետրիկ» ընկերության միջոցով:
-
09.04.2018|
23:20
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա «քաջ առողջություն և հաջողություն է» մաղթել Արմեն Սարգսյանին:
-
09.04.2018|
20:56
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
-
09.04.2018|
20:52
Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում կներկայացնի բոլորովին նոր՝ «Օրագիր» փաստավավերագրական դրաման՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի: