-
09.04.2018|
15:33
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող «Ֆիդես» կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել ընտրություններում: Օրբանը չորրորդ ժամկետում պաշտոնավարելու հնարավորություն է ստացել:
-
09.04.2018|
15:32
ՌԴ ԱԳՆ հրապարակել է տեսագրություն, որում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունից:
-
09.04.2018|
15:31
ԲՀԿ նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը: Նրա խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը արտերկրում է:
-
-
09.04.2018|
15:29
ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի մասնակցել այդ արարողությանը» և չի ցանկացել անդրադառնալ պատճառներին:
-
09.04.2018|
15:29
Իրանի նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը կզղջա, եթե դուրս գա Թեհրանի և 6 գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:
-
09.04.2018|
15:27
Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:
-
09.04.2018|
14:28
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր:
-
09.04.2018|
14:05
Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթի ունեցավ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ իրեն մեծ պատիվ է վիճակվել՝ ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, որ վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի առաջ:
-
09.04.2018|
14:04
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը հայրապետական օրհնանքի խոսք ասաց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: