-
05.04.2018|
00:02
Այսօր քայլել ենք 12 կմ, հիմա ճամբար ենք խփել Թեժ լեռ կոչվող տարածքի մոտակայքում, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
-
05.04.2018|
00:01
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
-
05.04.2018|
00:00
Հայաստանը բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է, Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
-
04.04.2018|
23:59
ԱՄՆ-ը Սիրիայում կպահպանի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը` մի խումբ լրագրողների տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
-
04.04.2018|
23:58
Ադրբեջանը բողոքի նոտա է հղում Փարիզին՝ ԼՂ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ:
-
04.04.2018|
23:57
Նախագահ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը:
-
04.04.2018|
23:39
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Հռոմ: Նա
հանդիպումներ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում Տիեզերական Եկեղեցու վարդապետ, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, որից հետո կլինի էկումենիկ արարողություն` Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ:
-
04.04.2018|
23:33
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Աստանայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ համայնքի անդամների հետ և նրանց ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերը, կարևորել է Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:
-
04.04.2018|
23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հույս ունի, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության՝ այսօր կայանալիք նիստին վերջակետ կդրվի ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործին, ինչի համար Լոնդոնը մեղադրում է Կրեմլին:
-
04.04.2018|
18:00
ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները քննարկելու նպատակով: