13.01.2018|
10:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Լոնդոն այցը, որի ընթացքում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նոր դեսպանատան բացմանը: Նա Թվիթերում գրել է, որ չի մեկնի Լոնդոն, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմը շատ էժան գնով վաճառել է Լոնդոնի ամենահիշարժան ու թանկ թաղամասում գտնվող հին դեսպանատունը, որի փոխարեն հսկայական գումարով կառուցվել է նորը: