13.07.2017|
20:06
Հուլիսի 16-ին «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 9:30- 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մի հատվածը՝ հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: