-
17.06.2017|
09:43
Թուրքական անվտանգության ծառայության 12 աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքները վկայում են, որ ԱՄՆ-ն հանդուրժողական չէ այն անձանց նկատմամբ, ովքեր ահաբեկում ու բռնություն են գործածում, որ ճնշեն խոսքի ազատությունը՝ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը։
-
17.06.2017|
09:42
Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է 18 մարդու անունները, որոնց դեմ առաջադրվել են մեղադրանքներ՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։
-
17.06.2017|
09:40
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման մասին՝ մայիսի 28-ին Ռաքքայի հարավային արվարձանի ուղղությամբ ռուսական ավիացիայի հարվածների հետևանքով։
-
17.06.2017|
09:39
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով նախարար Դևիդ Դևիսը և Եվրամիության պատվիրակության ղեկավար Միշել Բարնեն հունիսի 19-ին կսկսեն բանակցությունները բրեկզիտի շուրջ։
-
17.06.2017|
09:37
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգության գլխավոր խոչընդոտն է, «Հայաստանը բռնազավթել է տարածքները, պետք է վերադարձվեն այդ հողերը, և պետք է ընդհանուր լեզու գտնել»:
-
17.06.2017|
09:35
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը իր երկրի համար «ռազմավարական նշանակություն ունի և նախատեսված է երկար տարիների համար»: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ալիևը ընդգծել է, որ իր երկիրը «Եվրամիության համար հուսալի գործընկեր է»:
-
17.06.2017|
09:17
Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Բաքվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
-
17.06.2017|
09:16
«Սահմանադրության համաձայն, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը գալիք տարի հրաժարական է ներկայացնելու, իսկ ինչպիսի կառավարություն կլինի մյուս տարի` կխոսենք 2018-ին»՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
17.06.2017|
09:09
Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
-
16.06.2017|
15:12
Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին: