Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Սարգսյանը շնորհավորել է Մատարելլային

    Սարգսյանը շնորհավորել է Մատարելլային

    03.06.2017| 11:38
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
  • Պուտինը պատմում է իր դեմ 5 մահափորձերի կանխման մասին

    Պուտինը պատմում է իր դեմ 5 մահափորձերի կանխման մասին

    03.06.2017| 11:37
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր դեմ մահափորձի կանխման մի քանի դրվագներ է պատմում ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստավավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այս ամիս ամերիկյան հեռուստատեսության եթերում:
  • Ճապոնիայի կայսրը գահը փոխանցում է որդուն

    Ճապոնիայի կայսրը գահը փոխանցում է որդուն

    03.06.2017| 11:36
    Ճապոնիայի խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին, որով Ակիհիտո կայսրը իրավունք է ստանում հրաժարվել գահից՝ ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու համար:
  • Ռուսաստանը չեղարկեց սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ

    Ռուսաստանը չեղարկեց սահմանափակումները Թուրքիայի նկատմամբ

    03.06.2017| 11:35
    Ռուսաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին թուրքական մթերքի ներմուծման արգելքը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած որոշման համաձայն՝ սահմանափակումներից ազատվել են սառեցված մսեղենը, հավերի և հնդկահավերի ենթամթերքը, վարունգը, խնձորը, տանձը, խաղողը, ելակը, մորին, վերացվել են թուրքական ծագում ունեցող կազմակերպությունների մատուցած ծառայությունների նկատմամբ սահմանափակումները՝ շինարարություն, զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ:
  • Վիքիպեդիան` կրթության նոր մոդելի հիմք

    Վիքիպեդիան` կրթության նոր մոդելի հիմք

    03.06.2017| 11:09
    Հունիսի 2-4-ը Երևանում տեղի է ունենում «Քոլլաբ» հանդիպումը, որը համախմբում է «Վիքիմեդիայի» շրջանակում աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կրթական նախագծերի պատասխանատուներին։ Հանդիպման նպատակն է կրթական հաջողված նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակումը, Վիքիպեդիայում հոդվածների բարելավումը, ինչպես նաև հոդվածների ստեղծման և կրթության մեկտեղման հնարավորությունների խթանումը։
  • Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

    Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

    03.06.2017| 00:33
    Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:
  • Հայաստանում կերկարաձգեն բանակում չծառայածների վերադարձի հնարավորությունը

    Հայաստանում կերկարաձգեն բանակում չծառայածների վերադարձի հնարավորությունը

    02.06.2017| 20:45
    Զինվորական ծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադարձնելու օրենքի գործողության ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է։ Օրինագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում։
  • Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կարող է ներառել Ռուսաստանն ու Թուրքիան

    Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կարող է ներառել Ռուսաստանն ու Թուրքիան

    02.06.2017| 20:44
    «Վերջին 25 տարում ԱՄՆ մասնակցությունը Հարավային Կովկասին օգնել է կարևոր դրական փոփոխություններ անել տարածաշրջանում, հատկապես Վրաստանում։ Սակայն որոշ նախաձեռնություններ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, չափազանց հավակնոտ են եղել, քանի որ թերագնահատել են Հարավային Կովկասի երկրների խնդիրները, ու բավականաչափ ռեսուրսներ չեն ունեցել»,- համարում են հեղինակները։
  • Անահիտ Ադամյանը՝ «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի հաղթող

    Անահիտ Ադամյանը՝ «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի հաղթող

    02.06.2017| 20:42
    Արտեկում կայացել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան: Մրցույթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, երրորդը՝ Եվգենիա Բոյցովան՝ Ռուսաստանից:
  • Էմիր Կուստուրիցան ջուրն է ընկել

    Էմիր Կուստուրիցան ջուրն է ընկել

    02.06.2017| 20:41
    Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել, տեղեկացնում է Srbija Danas տեղեկատվական պորտալը։ Mercedes-ը, որով ընթացել է Կուստուրիցան, Չաչակ և Բելգրադ քաղաքների միջև մայրուղու վրա դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել ճամփեզրի ջրատար առվի մեջ։