-
03.06.2017|
11:47
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» շարժումը շարունակում է մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում՝ վկայում են Cevipof ընկերության հարցման՝ հունիսի 2-ին հրապարակված տվյալները:
-
03.06.2017|
11:46
«Երկիր Մեդիայի» տեղեկություններով Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի փոխարեն ՀՅԴ-ն առաջադրելու է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին:
-
03.06.2017|
11:45
Ռուսաստանը մտադիր չէ արգելափակել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:
-
03.06.2017|
11:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը: «Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը:
-
03.06.2017|
11:42
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել Երևանի «Լամբադա» կամրջի մոտ ավտոբուսի կողաշրջման մասին: Կան տուժածներ:
-
03.06.2017|
11:41
Դիարբեքիրի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին՝ տեղեկացնում է Reuters-ը: Բայդեմիրին կասկածում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պետական պաշտոնյաներին վիրավորելու մեջ:
-
03.06.2017|
11:40
Հեսսենի խաղաղության մրցանակի 2017-ի դափնեկիր է դարձել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
-
03.06.2017|
11:39
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր՝ ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում երկու երկրների գործարարների հետ հանդիպմանը:
-
03.06.2017|
11:38
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
-
03.06.2017|
11:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր դեմ մահափորձի կանխման մի քանի դրվագներ է պատմում ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստավավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այս ամիս ամերիկյան հեռուստատեսության եթերում: