26.05.2017|
19:53
Աթենքում մահափորձ է կատարվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ, հայտնում է BBC-ին: Պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է եղել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել: Քաղաքական գործիչն ու վարորդը վիրավորվել են, երբ պայթյուն է որոտացել Պապադեմոսի մեքենայում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: