-
22.06.2017|
00:38
ԱԺ նիստին «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետին, մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի վերջինս այլևս չի առաջադրվելու նախագահի կամ վարչապետի պաշտոնում:
-
22.06.2017|
00:36
Զարմացած եմ ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից, ԱԺ-ում վարչապետի ելույթից հետո ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
-
22.06.2017|
00:35
Կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այս պահին չեմ կարող մտաբերել` մեկ նախադասություն է, թե չէ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է հենց մեր անվտանգության բարձրացմանը՝ Ազգային Ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
-
22.06.2017|
00:30
Ծրագիրը թվերով լցնելը նպատակահարմար չէ, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո՝ ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պնդմանը, թե ծրագրում հստակություն չկա:
-
22.06.2017|
00:27
«Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին՝ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-
22.06.2017|
00:26
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը:
-
22.06.2017|
00:25
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագրի հարցում ընդդիմության խնդիրը քաղաքական մեծամասնության հետ է։
-
22.06.2017|
00:24
Խաչաձև հարցաքննության արդյունքում վարչապետը, ի վերջո, ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, Ազգային ժողովում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
22.06.2017|
00:23
Ռումինիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Սորին Գրինդիանուի կառավարությանը: Քվեարկության ժամանակ Գրինդիանուի կառավարությանն անվստահություն է հայտնել 241 խորհրդարանական, անհրաժեշտ էր 233 ձայն:
-
22.06.2017|
00:22
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով «նախազգուշական միջոցառումների շրջանակում» երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։