-
03.04.2017|
16:13
Նոր ընտրակարգը, որը պետք է ընտրությունների նկատմամբ բարձրացներ հանրային վստահությունը, չարդարացրեց իրեն՝ կարծում է «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
-
03.04.2017|
16:12
Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հաղթել է դաշինքի մյուս թեկնածուներին՝ նա հավաքել է 34,415 ձայն:
-
03.04.2017|
16:11
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
-
03.04.2017|
16:10
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
-
03.04.2017|
16:10
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կեսօրից քիչ անց հրապարակեց հանձնաժողովի արձանագրությունը ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ:
-
03.04.2017|
16:08
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
-
03.04.2017|
16:07
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարն է դարձել։
-
03.04.2017|
16:06
էկվադորում երեկ անցկացված նախագահական ընտրություններում հաղթում է իշխող սոցիալիստական կուսակցության թեկնածու Լենին Մորենոն։ Նրա մրցակիցն է նախկին բանկիր, պահպանողական Գիյերմո Լասսոն:
-
03.04.2017|
16:05
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մ-2 ավտոճանապարհը 167-րդ կմ-ից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի փակ է: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
-
03.04.2017|
16:03
Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: