USD483.86
EUR572.89
RUB8.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

    Հայաստանը հստակեցրել է դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

    22.11.2017| 12:02
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ մեսիջ ուղղեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 3 սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
  • Առաջ, Բեռլուսկոնի

    Առաջ, Բեռլուսկոնի

    22.11.2017| 12:01
    Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կքննի Սիլվիո Բեռլուսկոնիի հայցը` նա պահանջում է 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վերականգնել պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքը: 2013-ին իտալական դատարանը մեղավոր էր ճանաչել Բեռլուսկոնիին հարկային խարդախությունների համար և 6 տարով զրկել ընտրություններում առաջադրվելու իրավունքից:
  • Լուկաշենկոն չի մեկնի Բրյուսել

    Լուկաշենկոն չի մեկնի Բրյուսել

    22.11.2017| 12:00
    Չնայած ԵՄ-ի հրավերին՝ Բելառուսի նախագահը որոշել է չմասնակցել Բրյուսելի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մինսկը կներկայացնի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
  • Զիմբաբվեն ազատվեց նախագահից

    Զիմբաբվեն ազատվեց նախագահից

    22.11.2017| 11:59
    38 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն խորհրդարանին նամակով հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»:
  • Մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մարքետինգային ռազմավարություն (տեսանյութ)

    Մշակվել է «Արփի լիճ» ազգային պարկի էկոտուրիզմի զարգացման մարքետինգային ռազմավարություն (տեսանյութ)

    21.11.2017| 17:56
    «Կոմպասս» գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ձեռնամուխ է եղել «Արփի լիճ» ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը և 2017թ. հուլիսից իրականացնում է «Էկոպարկ» ծրագիրը:
  • Իրենց պիտակին անդավաճան են

    Իրենց պիտակին անդավաճան են

    21.11.2017| 17:55
    «Մի տարի Քրիստ Մարուքյանը մեզ չի տեսել, իրա ծրագրերի մասին բան չի ասել: ՈՒրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում՝ ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ, էդ էլ ասեմ: Իսկ էն 32 ավագանու տեղը չեմ կարա բան ասեմ: Փոշմանել եմ, որովհետև մի տարի ա էս օրն ա գցել քաղաքը»,- այսօր հայտարարել է Վանաձորի նորընտիր փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը:
  • Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով

    Տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով

    21.11.2017| 17:51
    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով: Նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանն արդեն մեկնարկել է:
  • Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

    Նախագահն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

    21.11.2017| 17:50
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
  • «Երաժշտական զբոսանքներ»

    «Երաժշտական զբոսանքներ»

    21.11.2017| 17:49
    Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա պատանեկան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
  • Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը հնչեց Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    21.11.2017| 13:39
    Նոյեմբերի 20-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում դաշնամուրային երաժշտության երեկո էր։ Իր վիրտուոզ մենանվագով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, աշխարհում մեծ համբավ ունեցող դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Դաշնակահար, որ առանձնանում է վառ անհատականությամբ, ով բարձր է պահում հայ կատարողական արվեստը՝ այն լավագույնս ներկայացնելով աշխարհում։
Marketers CommunityԱռողջ սիրտ