-
03.02.2017|
23:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան պայմանավորվել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի վերաբերյալ, որին Բաքվի հարցումով ձերբակալել էին Մինսկում։
-
03.02.2017|
23:41
Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել»՝ փետրվարի 3-ին, տեսաուղերձ է հրապարակել Սեյրան Օհանյանը:
-
03.02.2017|
23:40
ՀՀ կառավարությունը Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։
-
03.02.2017|
23:39
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի ստեղծումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-
03.02.2017|
23:38
«Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով»,- ասված է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:
-
03.02.2017|
23:35
Մոսկվան անթույլատրելի է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը՝ պնդելով, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող փոխանցվել երրորդ երկրների՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
03.02.2017|
23:35
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով, և այժմ բանակցում են «Ելք»-ի, Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ:
-
03.02.2017|
23:34
ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն և «Միասնություն» համազգային շարժումն այս կիրակի կստորագրեն «Ծառուկյան» դաշինքի ստեղծման հուշագիր։
-
03.02.2017|
23:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ փորձարկելով միջմայրցամաքային հրթիռը՝ Իրանը կրակի հետ է խաղում: Թրամփն իր Թվիթերի էջում գրել է, որ Իրանը պարզապես չի գնահատել ԱՄՆ-ի վեհանձն մոտեցումը:
-
03.02.2017|
23:30
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառն այն է, որ Մոսկվան վախենում է Մինսկի դեպի Արևմուտք «գնալուց»: