-
21.10.2016|
18:40
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը բանակցել է Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ոլորտի հարցեր։
-
21.10.2016|
18:37
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր ամփոփիչ ելույթում վաչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց պատգամավորներին, որ գնահատում են բեռը, որը վերցնում են.
-
21.10.2016|
18:36
ԵՄ երկրները, Բրյուսելում կայացած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների համաձայն, Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել:
-
21.10.2016|
18:35
Ազգային ժողովը ձայների 85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն տվեց կառավարության ծրագրին: Քվեարկությունից հետո խորհրդարանի արտահերթ նիստն ավարտվեց:
-
21.10.2016|
13:43
Թուրքիայի խանութների միության նախագահ Սինան Օնջելը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ապրում է իր ամենադժվար շրջաններից մեկը, գրում է diken.com.tr-ը։ Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, մեծ դեր է խաղում թուրքական լիրայի արժեզրումը դոլարի նկատմամբ: 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, որ պատմական ռեկորդ է:
-
21.10.2016|
13:42
Wikileaks կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակները։ Այս անգամ հրապարակված նամակներից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանության թեմային։
-
21.10.2016|
13:41
Սիրիայի բանակի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ երկրի օդային տարածության կրկնակի խախտման դեպքում Թուրքիայի ինքնաթիռները կխոցվեն՝ ցանկացած հնարավոր միջոցներով:
-
21.10.2016|
13:40
Ճապոնիայի արևմուտքում գտնվող Տոտտորի պրեֆեկտուրայում 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
-
21.10.2016|
13:32
WikiLeaks-ը առաջին անգամ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները՝ հայտնում է The Hill-ը:
-
21.10.2016|
13:31
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: